Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Պապյանը՝ Ռուսաստանի մասին. «Մեր այսօրվա դաշնակիցը մեր ատամները հաշվել ու զինում է մեր թշնամուն» (Տեսանյութ)

Հունիս 21,2013 14:04

«Չեմ կարծում, թե Ռուսաստանը պատժում է Հայաստանին, նա սիրաշահում է Ադրբեջանին»,-այսօր «Արմատ» մամուլի ակումբում խոսելով հայ-ռուսական հարաբերություններում վերջին զարգացումների մասին՝ կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Նա հավաստիացրեց, թե այնպես չէ, որ ՀՀ-ն ՌԴ-ին պետք չէ, այլ ընդհակառակը. «Ինչքան մեզ է պետք ռուսական ներկայությունը, երկու այդքան էլ Ռուսաստանին է պետք: Ընդհակառակը, մեր ատամները ՌԴ-ն հաշվել է, մտածում է՝ ինչ էլ անի, մեզ չի կորցնի: Մենք կորցրինք այդ պահը, և ռուսական հասարակության մեջ կա այն մտայնությունը, թե միևնույն է՝ հայերը մերն են»:

Պարոն Պապյանը մտահոգություն հայտնեց, որ պատմությունը կրկնվի ու Հայաստանը «կանգնի թուրքական յաթաղանի ու ռուսական սապոգի միջև»:

Ա. Պապյանը շեշտեց, որ ՀՀ-ն այսպիսի իրավիճակում չէր հայտնվի, եթե ունենայինք այլընտրանքային տնտեսական քաղաքականության հնարավորություններ:

Հետո էլ անդրադառնալով կոնկրետ գազի սակագնի թանկացման խնդրին, ասաց. «Ակնհայտ է, որ ռուսական բիզնեսը ՀՀ-ում ունի պետական հովանավորություն: Բայց ՌԴ-ն սա չի գնահատում: Ի վերջո, եթե մեզ հետ մեր դաշնակիցը պիտի խոսի այդ ձևի ճնշումներով, ի՞նչ դաշնակից: Դաշնակցություն ես պատկերացնում եմ Ամերիկայի և Իսրայելի միջև դաշնակցությունը: Թե չէ ստացվում է, որ ռուսներն իրենց արածը մեր աչքն են կոխում, բայց մեր արածը չի երևում: Եթե մարդու կամ պետության ձեռքերը ոլորելով հասնում ես քո ուզածին, դրանք բաներ են, որ չեն մոռացվում»:

Ա. Պապյանը անհասկանալի է համարում այն վիճակը, որում ՀՀ-ն հայտնվել է ու հավելում. «Մեր վիճակն այսօր ավելի վատ է, քան եթե լինեինք ՌԴ մաս: Նա մեզ վաճառում է գազը միջազգային գնով, մենք մեր էներգետիկ համակարգը վստահել ենք նրան, բայց նա չունի որևէ պարտավորություն: Մենք մեր հակակշիռները պիտի ստեղծենք: Մեր այսօրվա դաշնակիցը զինում է մեր թշնամուն և այդ զենքը սպանելու է ձեր երեխաներին, եղբայրներին և ամուսիններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ ուրիշ ինչպե՞ս պետք է վարվեր ՌԴ-ը մեր երկրի հետ, երբ բացահայտ երկրի ներսում ամեն ինչ
    գնվում և վաճառվում է, թալանվում և կողոպտվում է՝ բացարձակ անպատիժ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930