Չերնոգորիայի Բար քաղաքում ավարտվեց ազատ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Հայաստանի հավաքականի երկու անդամներ` իջեւանցի Վահե Մատինյանը (50 կգ) եւ 69 կգ քաշային Տիգրան Մնացականյանը (Երեւան) միայն եզրափակիչ գոտեմարտերում են զիջել մրցակցին` արժանանալով արծաթե մեդալի: Նաիրի Ղարսյանը` 42 կգ քաշային կարգում եւ Տիգրան Մնացականյանը` 69 կգ, բավարարվել են 5-րդ տեղով, ինչը կարող է նրանց հետագայում զինծառայությունը սպորտային վաշտում անցկացնելու հնարավորություն ընձեռել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ