Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երաժշտության տոն՝ նվիրված Էդիթ Պիաֆին

Հունիս 21,2013 13:48

1982 թվականից Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը` միջոցառում, որը համախմբում է սիրողական թե պրոֆեսիոնալ երաժիշտների` միասին նշելու կենդանի երաժշտության տոնը:  Հայաստանն արդեն 6-րդ անգամ է մասնակցում այս տոնին,իսկ ահա Ֆրանսիայի համար սա 32-րդն է: Այս տարի Երաժշտության տոնը նվիրված է ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Էդիթ Պիաֆի երգարվեստին, նրա մահվան 50-րդ տարելիցի առթիվ:
Ինչպես արդեն հայտարարել էր  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` երեկ  հունիսի 20 մամուլի ասուլիսում՝ Հայաստանում միջոցառման անցկացումը արդեն վեց տարի շարունակ վկայում է այն մասին, որ հայերից ավելի երաժշտասեր և երգասեր ազգ չկա և հայ-ֆրանսիական երաժշտական բարեկամության լավագույն խորհրդանիշը համաշխարհային փառքի արժանացած շանսոնյե Շառլ Ազնավուրն է: Ըստ դեսպանի` Ֆրանսիայում մեծ շուքով նշվող երաժշտության տոնը նոր թափ է ստանում Հայաստանում և ժամանակի ընթացքում ընդգրկում է ավելի մեծ թվով նոր տաղանդավոր երաժիշտների:
Ֆրանսիայի դեսպանատունը մեծ ուշադրություն է հատկացնում երաժշտության տարածմանը, դրան նպաստում է նաև Հայաստանում նշվող Ֆրանկոֆոնիայի մեկամսյակը:
Ֆրանսիայի  արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի խոսքով` Էդիթ  Պիաֆը այն բացառիկներից էր, ում արվեստը ապրում է անգամ իրենից հետո: Նրա արվեստը  չմոռացվեց, քանի որ այն, ինչ կազմում էր նրա կյանքը` սերը, ցավը, ատելությունը, ուրախությունը, երգը, ժամանակի հետ չեն կորում: Պիաֆը կենդանի է այնքան, որքան դեռ կշարունակի հնչել նրա երաժշտությունը:


        Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930