Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժամանակը ցույց կտա՝ ՎՊ-ի բացահայտումները շոո՞ւ էին, թե՞ ոչ». Խոսրով Հարությունյան

Հունիս 21,2013 13:19

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ գազի սակագնի թանկացումը պահանջելու է տնտեսական քաղաքականության մեջ որոշակի ճշգրտումներ՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար:

«Սուբսիդավորման արդյունքում գազի սակագինը բարձրանում է տասը տոկոսով, ինչը առանձնահատուկ ազդեցություն կունենա սպառողական զամբյուղում առաջին անհրաժեշտության ապրանքների, հատկապես սննդամթերի գների վրա: Դրա համար սոցիալապես անապահով խավերի համար գազի սակագնի թանկացումը կունենա անհամեմատ ավելի բացասական ազդեցություն: Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը կլինի առաջիկայում մեղմել այդ ազդեցությունը: Նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելը հենց դրան ուղղված քայլ էր »,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պատգամավորը:

Նա, անդրադառնալով Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումներին, ասաց, որ բացահայտումների շուրջ ԱԺ-ում անցկացված քննարկումները ԱԺ պատմության մեջ ամենաուժեղ քննարկումներն էին. «Այո, ՎՊ-ն երբեմն քաղաքական որակումներ տվեց, ոչինչ ի՞նչ է պատահել, լուրջ խնդիր ենք քննարկում, էդտեղ տարօրինակ ոչինչ չեմ տեսնում, խնդիրն էր ինքնին էական»:

Պարոն Հարությունյանի խոսքերով, պետական միջոցների արդյունավետ կառավարումը պետք է այնպես կազմակերպվի, որ այդ ոլորտում պատժի անխուսափելիության ինստիտուտն ամրապնդվի եւ իրականացվեն օրենսդրական, համակարգային այնպիսի լուծումներ, որ խախտում անելու գայթակղությունը էապես նվազի. «Իսկ արդյոք կատարվեցի՞ն անհրաժեշտ քայլերը: Ի՞նչ կլինի հետագայում. պետք է հասկանալ ոչ թե քանի հոգի կդատվեն կամ պայմանական քանի հոգի կգլխատվեն, այլ նաեւ՝ ինչ քաղաքական լուծումներ կարող ենք բերել, որ վաղը մյուս օրը զերծ կպահեն մարդկանց նման գայթակղություններից: Խնդիրը մարդկանց պատժելը չէ, կրկնում եմ՝ խնդիրը նախ եւ առաջ այնպես անել, որ մարդկանց մեջ խախտում անելու գայթակղությունը նվազի… ասել եմ դեռեւս ավելի վաղ՝ ո՞ւր են նախկին ստուգումների արդյունքների վերաբերյալ պատասխանատուները: Եթե սա չանենք, ապա բոլոր քննարկումները անիմաստ են դառնում»:

ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների տեսակետին, թե ՎՊ-ի բացահայտումները շոու էին. « Այդպես չեմ կարծում, սա այն դեպքն է, որ ժամանակը ցույց կտա, ե՞ս եմ ճիշտ, թե ընդդիմադիր գործիչները: Եթե պարզվի, որ այս ամբողջ քննարկումների արդյունքում ոչ մի հետեւանք, ժողովրդի համար ոչ մի հուսադրող բան տեղի չունեցավ, ուրեմն ընդդիմադիր գործիչները կլինեն ճիշտ: Եթե եղավ, կասեմ՝ տեսեք, որ շոու չէր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930