Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու նիստերի «կուրյոզները՝ ըստ «Բարեւ Երեւանի» (Տեսանյութ)

Հունիս 21,2013 13:09

«Եթե ՀՀԿ-ին հարցնենք՝ վերջին հարյուրամյակում Երևանը այդպիսի քաղաքապետ չի ունեցել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը: Նա նկատեց, որ մեզանում ՏԻՄ համակարգը շարունակում է մնալ որպես չկայացած, կախյալ ինստիտուտ գործադիրից, կառավարությունից ու մարզպետարաններից:

Ըստ Ս. Սաֆարյանի՝ ողբերգություն է այն, որ Երևանի ավագանին ամռան երեք ամիսներին ըստ օրենքի՝ արձակուրդ է գնում ու նեղսրտեց. «Փաստորեն, ամեն ինչ անում են այնպես, որ Երևանում կառավարումը մնա մեկ անձի թատրոն, ով ինչպես ուզենա, ինչքան հասկանան-չհասկանան….Սա է պատճառը, որ ավագանին դեկորացիայի, շղարշի դերում է և ամիսը մեկ հանդիսավոր հավաքվում են: Ընդդիմախոսությունը ավագանու համար խորթ է, սովոր չեն, որ պիտի հնչի տարբերվող գնահատական»:

«Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն էլ հավելեց. «Եթե Տարոն Մարգարյանը մտածում է, որ ավագանու ինստիտուտը ձեռք բարձրացնելու ինստիտուտ է, նա չարաչար սխալվում է»:

Ս. Սաֆարյանն անդրադարձավ ՀՀԿ-ի խոստումների ու քաղաքացիների պահանջների հակասությանը. «Ազգին նստացնող, թիթեռ նկարող, ծաղիկ տնկող… ՀՀԿ-ն ազնվորեն նրանց ասել է, որ սրանից ավել չեմ անելու: Ես մեղադրում եմ այն ընտրազանգվածին, որ նրանց ձայն են տվել»:

Դաշինքի ներկայացուցիչները խոսեցին Սունդուկյան 90 հասցեում գտնվող շենքի

հարևանությամբ կանաչ տարածքի դեմ քաղաքապետարանի հավակնությունների մասին: Ինչպես Ս. Սաֆարյանն ու Դ. Սանասարյանը ներկայացրին, բնակիչները գրություն են ստացել՝ ասպամոնտաժեք տարածքը, թե չէ մեր համապատասխան ծառայությունը կանի: Ս. Սաֆարյանը կատարվածին տալիս է հետևյալ գնահատականը. «Նախ հանրության հետ խոսել սովորեք, անդաստիարակներ: Բարի եղեք, այցելեք ու ասեք՝ ինչ եք ուզում անել»: Նաև հավելեց, թե նախընտրական շրջանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այդ շենքի բնակիչներին շնորհակալություն էր հայտնել տարածքը բարեկարգելու համար:

«Բարեւ Երեւան» դաշինքի անդամները դեմ են Հանրապետության հրապարակի մրցույթին: Ըստ նրանց՝ կամ դա փողեր լվանալու հերթական միջոցառումն է լինելու, կամ որոշ մարդկանց համար պատմության մեջ մնալու, Թամանյանի հետ միասին մի տեղ նկարված լինելու ցանկություն: Դ. Սանասարյանն էլ նշեց. «Ցանկացած գործ, եթե ձեռնարկում են, իրենք իրենց ատկատային խնդիրն են լուծում: Հրապարակը ավելի մեծ կտոր է ավելի շատ փող կարելի է ծախսել»:

ԲՀԿ-ի հետ հարաբերությունները Ս. Սաֆարյանը բնութագրեց «սառը բարիդրացիական»: Դ. Սանասարյանն էլ կարոտել է «Նաիրա Զոհրաբյանի արդար խոսքերին»:

Դ. Սանասարյանն ու Ս. Սաֆարյանը ներկայացրին մի քանի ուշագրավ թեմաներ ավագանու նիստերից՝ սկսած այն, որ Տարոն Մարգարյանը չի իմացել, որ պիտի քվեարկի, կամ որ բրավոներ են գոչել, կամ հիշել իրենց քուչի տղայությունները և այլն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930