Այսօր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը «Հայելի» ակումբում խոսեց արհմիությունների վիճակի մասին: Նա կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին վիճակը բարելավվել է. «Արհմիություններին նոր շունչ տալու նպատակով Աշխատավորների շահերի պաշտպանության շարժումը լուրջ աշխատանքներ է սկսել, աշխատավորների սոցիալական, իրավական շահերի պաշտպանության առումով»:
Նա նաեւ նշեց, որ Հանրապետությունում աշխատավորների թիվը շուրջ 900 հազար է գրանցված, սակայն նրանք իրականում ավելի շատ են: «Բարեփոխումներ սկսվեց նաեւ արհմիութենական ներքին կառույցներում»,-նշեց Թումասյանը, որի խոսքով նվազագույն աշխատավարձի վերաբերյալ իրենք բազմիցս հարց են բարձրացրել, քանի որ այն այսօր չի կարող փակել կենսապահովման զամբյուղով նախատեսված ծախսերը:
Թումասյանը հավելեց, որ արհմիությունները գործում են օրենքի շրջանակներում եւ օրենքներն էլ բավականին լավն են: Նրա խոսքով` նոր օրենք ընդունելու կարիք բնավ չի զգացվում, պարզաես պետական աջակցություն է պետք:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ