2013թ. մայիսի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Նոյեմբերյան քաղաքից սերված, Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը») եւ դատապարտել 8 տարի եւ 9 ամիս ազատազրկման: Այդ ժամկետից 3 ամիսը Ա. Մաճկալյանի կողմից նախկինում կատարված հանցագործության պատժի չկրած մասն է: Քրեական գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանը պահանջել էր Ա. Մաճկալյանին դատապարտել 10 տարի եւ 3 ամիս ազատազրկման:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէր: Ա. Մաճկալյանն ամուսնացած է, ունի անչափահաս երկու երեխա՝ երկու եւ մեկ տարեկան:
«Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ա. Մաճկալյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ` պահանջելով ճանաչել եւ հռչակել իր անպարտությունն առաջադրված մեղադրանքում:
Նշենք, որ դատաքննության ընթացքում Մաճկալյանը իրեն մեղավոր չի համարել, հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Անառակաբարո Հայաստանում, այդ մարդանման հրեշին, ոչ միայն կարելի է ազատ արձակել, այլ նաև նախագահի ամենաբարձր պարգվի շնորհել: