Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Թումանյան. «Արձագանքել է միայն ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը»

Հունիս 21,2013 12:47

Այսօր «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման» ղեկավար Կարեն Թումանյանը «Հայելի» ակումբում խոսելով արհմիությունների թեմայով՝ ասաց. «Աշխարհում չկա այդպիսի բան, որ աշխատավորը չուզենա դառնալ արհմիության անդամ: Հայաստանի պարագայում` ՄԻՊ-ը սեփական սեկտորում մուտք չունի, եւ աշխատավորների իրավունքների ոտնահարումը, ըստ օրենքի, կարող է պաշտպանվել միայն արհմիության կողմից: Պետք է այնպես անել, որ մոտ 700 հազար աշխատավորներ, որոնք արհմիության անդամ չեն` բերել այդ դաշտ, բայց դեռ թույլ չեն տալիս այդպես անել»:

Թումանյանի խոսքով` 20 տարի է արհմիությունները պատական աջակցությունից դուրս են, իսկ իրենց բարձրացրած հարցերից հետո, ըստ նրա իրենց արձագանքել է միայն ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը`«Նրա հայտարարությունն ինձ ոգեւորեց: Ես սկսեցի գյուղերով շրջել, որ ծանոթանամ արհմիությունների վիճակի հետ, դուք չեք պատկերացնում, թե անտեղ ինչ է կատարվում, եթե ասենք իրականում 70 հոգի է աշխատում, ներկայացված են 20-ը…»:

Թումանյանի խոսքով` իրենք դեռ մշակումների մեջ են, թե որ ճանապարհով գնալ, որպեսզի կայանալ` «Արհմիությունները սոցիալական լուրջ կառույցներ են»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930