Ջերմուկ առողջարանային քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանի ավանդական միջազգային հուշամրցաշարի ընթացիկ մրցաշարային աղյուսակի վերին երեք հորիզոնականներն զբաղեցնում են Հայաստանի ներկայացուցիչները:
Խաղացված հինգ տուրերում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը միայն հաղթանակներ է տարել եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Նրանից մեկ միավոր պակաս` 4,0, ունեն մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Արթուր Չիբուխչյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք էլ բաժանում են 2-3-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ