Լրահոս
Օրվա լրահոսը

Մահապարտ ազատամարտիկ. «Մահապարտները չեն կարողանում պետպատվերով բուժվել, իսկ ԵԿՄ-ի անդամները կարողանում են»

Հունիս 21,2013 12:30

«Ես շնորհավորում եմ «Երկրապահ կամավորական» միությանը՝ այդ օրենքի ընդունման համար: Մալադեց գեներալին, որ «դաբիցա» եղավ էդ օրենքը ընդունեցին»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում, անդրադառնալով այս շաբաթ Ազգային ժողովում ընդունված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքին, ասաց «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության ՀԿ-ի նախագահ Գրիշա Սարգսյանը, նկատելով, սակայն, որ ազատամարտիկները միայն ԵԿՄ-ի անդամները չեն, եւ մյուսների մասին օրենք չկա:

Այն, որ այս օրենքն առնչվում է միայն ԵԿՄ անդամներին, պարոն Սարգսյանը, ինչպես նաեւ ասուլիսին ներկա մյուս հյուրը՝ «Նվիրյալ մահապարտներ» հասարակական կազմակերպության նախագահ Արայիկ Սիմոնյանը, այնքան էլ արդարացի չեն համարում, չէ՞ որ բոլոր ազատամարտիկները չէ, որ ԵԿՄ անդամներ են:

«Ես դեռ 2006 թվականին Ազգային ժողով եմ ներկայացրել «Ազատամարտիկների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, սակայն այս տարիների ընթացքում այդ նախագիծն այդպես էլ մնացել է, չի ընդունվել»,-ասաց պարոն Սարգսյանը՝ վստահեցնելով, որ այդ նախագիծը, ի տարբերություն «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին օրենքի», կառնչվեր բոլոր ազատամարտիկներին:

Իսկ «Նվիրյալ մահապարտների» ղեկավարը անարդարացի էր համարում, որ երբ մահապարտների 300 հոգանոց ջոկատի անդամները գնում են բուժվելու՝ պետպատվերը նրանց համար չի անցնում, բայց ԵԿՄ անդամների համար անցնում է:

«Առավոտի» հարցին՝ դուք լծակնե՞ր չունեք Ազգային ժողովում, որպեսզի անցկացվեր «Ազատամարտիկների սոցիալական պաշտպանության մասին» օրինագիծը՝ պարոն Սարգսյանը պատասխանեց, որ իրենք բազմիցս խնդրել են ԱԺ պատգամավոր դարձած ազատամարտիկներին՝ այդ օրինագիծը շրջանառության մեջ դնելու համար, առայժմ՝ ապարդյուն: Մահապարտներին առնչվող էլ որեւէ օրինագիծ գոյություն չունի: «ԵԿՄ-ն 18-20 տարեկաններին հավաքել է իրար գլխի, երկրապահի թուղթ է տալիս, իրենք ամեն արտոնություններից օգտվում են, իսկ մահապարտները՝ ոչ: Էլի եմ ասում՝ հալալ ա գեներալին, որ անցկացրեց էդ օրենքը, բայց ԵԿՄ-ի մեջ բազմաթիվ ջոկատներ չեն մտնում»:

Ըստ Գրիշա Սարգսյանի՝ միայն իրենց կազմակերպությունները չեն, որ ԵԿՄ-ի մեջ չեն մտել՝ «Ինչի՞ միայն մենք, «Արաբոն», «Զորավար Անդրանիկը», «Տիգրան Մեծը»՝ մտե՞լ են՝ ոչ, չեն մտել»: Նա ենթադրեց, որ ԵԿՄ-ի մեջ մտնում է ազատամարտիկների ընդամենը 30%-ը՝ «մնացած 70%-ը չի մտնում, ուրեմն ի՞նչ՝ ոչ մի արտոնություն չպիտի՞ ունենան»:
Ինչ վերաբերվում է այն դիտարկմանը, որ ԵԿՄ-ն այդ կարգավիճակը ստացավ, քանի որ նախագահի կողքին է միշտ՝ պարոն Սարգսյանը չընդունեց. «Բոլոր ազատամարդտիկներն էլ նախագահի կողքն են: Սերժ Ազատիչ Սարգսյանը մեր գերագույն գլխավոր հրամանատարն է: Անձնականը ընդհանուրի հետ մի խառնեք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930