Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դե հիմա երկիր է՝ մաս–մաս ծախում են

Հունիս 21,2013 12:07

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե «Հայռուսգազարդի»՝ Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» տալու մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմն ուզում 100 տոկոս ունենալ, պատասխանել է՝ «իսկ ո՞վ է ասում, որ ուզում է»։

«ՉԻ» – Փաստորեն, Հայաստանի կառավարությունն իր 20 տոկոս բաժնեմասը զոռով է «սաղացնում» ռուսների վրա։ Եթե գազի թանկացումը մի քիչ մեղմելու համար Հայաստանի րշխանությունները ստիպված լինեին գնալ այդ քայլին, էլի ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց պարզվում է՝ այդպիսի բան չկա, մերո՛նք են խնդրում, որ մեր ռազմավարական օբյեկտներն ամբողջությամբ անցնեն Ռուսաստանին։ Ընդ որում, ինքնիշխան երկրի նախարարը դրանում ոչ մի վտանզավոր բան չի տեսնում։ Դեռ լավ է՝ չի ասում, որ դա ամենաանվտանգ տարբերակն է։ Դե հիմա երկիր է՝ մաս– մաս ծախում են, ո՞վ չգիտի, որ գողացած մեքենայի ամենաանվտանգ «իրացումը» որպես պահեստամասեր մաս-մաս վաճառելն է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930