Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանին անհանգստացնում է «Գազպրոմի» գործարքը

Հունիս 21,2013 12:04

ՀԱՐՑ. Ճի՞շտ եք համարում «Հայռուսգազարդ»ի կանոնադրական կապիտալի

 

100-տոկոսանոց բաժնետոմսերի վաճառքը ռուսական «Գազպրոմ»ին, եւ արդյո՞ք հայկական կողմը կարող էր խուսափել այդ գործարքից։ Մտավախություն չկա՞, որ մենաշնորհ ձեռք բերելով՝ «Գազպրոմ»ը ցանկացած պահի կարող է կրկին բարձրացնել գազի գինը։

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այսօր ես Արմեն Մովսիսյանին հարցրի, թե ինչի դիմաց է տրվում այդ 20%-ը, վերջինս պատասխանեց՝ ապահովության։ Ես կարծում եմ, որ խորհրդարանը պետք է լսումներ կազմակերպի, եւ կառավարության կողմից մեզ տրվի բացատրություն, թե որն է այդ ապահովության գինը, որպեսզի մենք իմանանք, թե ինչի դիմաց է արդեն 100% փաթեթը հանձնվում «Գազպրոմ»–ին։ Սա լուրջ խնդիր է, եւ հայ ժողովուրդը իրավունք ունի տեղեկանալու՝ ինչ է կատարվում իրականում։

Այս գործարքի հետ կապված յուրաքանչյուր մտավախություն անհանգստացնող է, քանի որ միանձնյա սեփականատեր դառնալով՝ «Գազպրոմ»-ն ինքը կորոշի խաղի կանոնները։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար

Պատրաստեց Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930