Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր, քիչ առաջ, վերանայեց խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները: Ըստ այդմ՝ ջրի սակագինը նախատեսված 8 դրամի փոխարեն նվազեց 4 դրամով: Ներկայիս գործող 174,059 դրամ/խմ-ի փոխարեն, հանձնաժողովը քվեարկությամբ, միաձայն, սահմանեց 170,256 դրամ/խմ՝ ԱԱՀ-ն ներառյալ:
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ