Հունիսի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1941 թ. ծնված Սերյոժա Ավագյանի վարած «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 81-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով Ս. Ավագյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն