Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը կարգապահական տույժի է ենթարկվել՝ նրան նկատողություն է հայտարարվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվության ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նրա նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն Facebook սոցիալական ցանցում լրագրողներին վիրավորելու համար: Նկատենք, որ սույն ոստիկանը մշտապես հանդես էր գալիս նման վարքով:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում պատգամավորներ Վարդան Այվազյանի, Արամ Մանուկյանի եւ լրագրողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Մովսիսյանը գրառում էր կատարել «Facebook» սոցիալական ցանցում` նշելով, որ «Լրագրությունը պոռնկություն է»: Այդ գրառումը րոպեներ անց անհետացել էր «համարձակ» ոստիկանի էջից: