Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Դա Աշոտ Սուքիասյանի գրած նամակը չէ»

Հունիս 21,2013 11:23

Հատված ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի հարցազրույցից:

– Նախօրեին «Հետք»-ը հրապարակեց Աշոտ Սուքիասյանի նամակը, որտեղ վերջինս նշել է, թե այդ ամենի հեղինակն ինքն է

– Դա Աշոտ Սուքիասյանի գրած նամակը չէ, ես ճանաչում եմ Աշոտ Սուքիասյանին ու ասեմ Ձեզ, որ այն մտքերն ու նախադասությունները, որ օգտագործված են, իրենը չեն։ Իմ կարծիքով՝ դա «Ամերիա» բանկի ծրագիր կազմողի նամակն է, որովհեւոեւ այդ արտահայտությունները շատ մասնագիտական են։ Աշոտը բարձրագույն կրթություն չունի։ Փաստերը շարադրել է բանկի աշխատողը։ Բայց միանշանակ կասեմ, որ տեքստի տակ կստորագրի Աշոտ Սուքիասյանը՝ նամակը չգրելով հանդերձ։

Բայց ինչո՞ւ է Սուքիասյանն ամբողջ մեղքն իր վրա վերցրել։

– Որովհետեւ, որպես կանոն, մաֆիան չի ներում, եթե մաֆիոզների շարքում կան սրբացվածներ, նրանք սպանում են, որպես կանոն։ Դա մաֆիայի օրենքն է։ Եվ այստեղ Ա. Սուքիասյանը քավության նոխազ է։ Նրան ժամանակին կա՛մ կվերացնեն, կա՛մ ընդհանրապես չեն գտնի։ Եթե գտնեն, ապա մաֆիան կորոշի, որ պետք է գտնենք, բերենք եւ համապատասխան ցուցմունքն ի լուր աշխարհի ստանանք։ Բայց, ինչեւիցե, մարդու ունեցվածքը լափել են սրիկայաբար։

Նամակում մի հետաքրքիր փաստ էլ կա. նշում է, թե կառավարությունում ինքը ժողովի է մասնակցել ու ներկայացրել, որ 20-30 տոկոս ցածր գնով Աֆրիկայից ալմաստի հումք կարող է բերել, որտեղ ավելի քան 20 ձեռնարկություններ են մասնակցել։ Նման թվեր չեն կարող լինել։ Նման դեպքում պետք է Ա. Սուքիասյանին դուրս հրավիրեին, ոչ թե գործարք կնքեին։ Խաբեությունը գրված է հենց նամակի մեջ։ Սա է «ապահով» Հայաստանը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930