ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս իր ուժերն է փորձում նոր բնագավառում. կուսակցական գործիչը գիրք է գրել։ Մեր ձեռքում պատահականորեն հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին հրապարակված «Մարզական Հանրագիտարան» անունը կրող բավական հաստափոր մի գիրք, որի հեղինակներն են, ինչպես նշված է «Հանրագիտարանի» ներածության մեջ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահ, ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծաոուկյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը եւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը։ Միանգամից նշենք՝ շշմելու գիրք է «գրել» Գագիկ Ծաոուկյանը ու զարմանալի է, թե ինչու մինչ այսօր Հայաստանի գրողների միությունը չի արձագանքել ու որեւէ գրական տիտղոս չի պարգեւել Ծառուկյանին։ Նախկինում Վ. Առաքելյանի ու Մ. Իսպիրյանի հեղինակությամբ 2 անգամ հրատարակվել է «Մարզական Հանրագիտարան», իսկ այս անգամ հեղինակների թվում ավելացել է նաեւ Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծաոուկյանի անունը, ընդ որում, պատվավոր պրոֆեսոր տիտղոսով, որը միգուցե նոր տիտղոս է գիտության ոլորտում ու կրում է բացառապես ՀԱՕԿ նախագահը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում