Հունիսի 20-ին, ժամը 19.00-ին, Կոտայքի մարզում՝ Գեղադիր-Հացավան ճանապարհի 7-րդ կմ-ին, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական աշխատանքներ կատարող «JCB ZCX SITE» էքսկավատորին, ինչի հետևանքով «ԳԱԶ-31105»-ի ուղևոր, 1981 թ. ծնված Արտաշես Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ «ԳԱԶ-31105»-ի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն