Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Խնդիրը խաղադաշտերի սակավությունն է»

Հունիս 20,2013 22:37

ՀՖՖ-ում կայացած այսօրվա հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ խաղադաշտերի սակավության խնդրին:

«Չեք պատկերացնում, թե այսօր մանուկների ինչ հոսք կա: Ֆուտբոլի ակադեմիայում, «Փյունիկում», «Բանանցում» արդեն ստիպված ընդունելությունը կանգնեցվել է, որովհետեւ խաղադաշտերը չեն բավականացնում:
Շատերը հարցնում են, թե ինչի՞ մեր հավաքականի համար աշխարհի ուժեղագույն հավաքականների կամ ակումբների հետ ընկերական հանդիպումներ չենք կազմակերպում: Իհարկե, հնարավոր է, դժվարություն չկա: Բայց դրա համար փող են ուզում՝ $ 2 միլիոն: Դա էլ խնդիր չի: Փողը տուր, ցանկացած թիմ կգա: Բայց արժի՞ արդյոք: Այդ գումարը մեր բարձրագույն խմբի առաջնության մասնակից ապահովված ակումբի մի ամբողջ տարվա բյուջեն է: Մի ժամանակ ես էլ էի ոգեւորվել եւ ուզում էի Բրազիլիայի հավաքականին բերել Հայաստան: Բայց մտածում եմ, որ չարժի: Ավելի լավ չի՞ այդ գումարով Հայաստանում խաղադաշտեր սարքվեն: Ֆուտբոլը շատ բարդ ոլորտ է եւ շատ բաներ կան, որ մարդիկ չգիտեն: Տեսեք, «Իմպուլսը» լուծարվեց: Ակումբի սեփականատերերը ասում են, որ փող չունեն: Բայց տեսեք, թե ինչ խնդիր է առաջացել: Ժամանակին «Իմպուլսի» ղեկավարության խնդրանքով ես դիմեցի կառավարություն եւ հատուկ որոշումով Դիլիջանի ստադիոնը որպես սեփականություն տրվեց ակումբին, որտեղ պետք է ֆուտբոլի մարզադպրոց եւ բազա կառուցվեր: Բայց ի՞նչ ստացվեց: Հիմա «Իմպուլսը» անվճար ստացած չորս հեկտար տարածք ունի: Այն էլ Դիլիջանի պես քաղաքում: Վերջերս էլ տեսա, որ ոչ միայն ստադիոնը չի վերակառուցվում, այլեւ ժամանակին իմ տեղադրած աթոռները քանդել՝ թափել են: Հիմա ի՞նչ կարող եմ անել: Ոչինչ»:

 
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930