Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Reuters. «Սարգիս Յակուբյանին՝ 9 տարվա ազատազրկում Կուբայում»

Հունիս 20,2013 22:27

Կանադահայ գործարար Սարգիս Յակուբյանին Կուբայի դատարանը մեղավոր է ճանաչել կուբացի պաշտոնյաներին կաշառելու համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Նրա զարմիկ և գործընկեր, լիբանանի քաղաքացի Գրիգոր Բայասալյանը նույն մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

Յակուբյանը «Tri-Star Caribbean» ներկրման ընկերության սեփականատերն էր, այն լուծարվել է երկու տարի առաջ: Ձերբակալությունից հետո Յակուբյանը խոստովանել էր իր մեղքը:

Յակուբյանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը և հույս ունի, որ իրեն Կանադա կտեղափոխեն, ասել են իր բարեկամները «Կանադիան փրես» լրատվական գործակալությանը:

Եվս երկու բրիտանացի գործարար Կուբայում մեղավոր են ճանաչվել փոքր զանցանքների համար և ազատ են արձակվել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930