Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան․ «Ո՞ւմ է ավելի քան ութ միլիարդ դրամի արտոնություն տալիս Հայաստանը»

Հունիս 20,2013 22:30

«ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չցանկացան որոշակի պատասխանատվության տակ ընկնել: Մի կողմից կար լեզվի մասին օրենքի աղավաղում, մյուս կողմից 100 միլիոն դոլարի ներդրում, ու տարօրինակ է, որ ժամանակին ԱԺ-ից դուրս գտնվելով նրանց մի մասը բուռն էր արձագանքում ու դեմ արտահայտվում, իսկ այժմ ձեռնպահ է մնում։ Տարօրինակ է նրանց պահվածքը, միգուցե պատասխանատվություն ստանձնելու խնդիր է, որ չկարողացան իրականացնել եւ ընդամենը չորս հոգի դեմ քվեարկեցին»,- Դիլիջանի միջազգային դպրոց  ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծին ընդամենը չորս պատգամավորի դեմ քվեարկելը այսպես մեկնաբանեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացման» նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքերով, ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունների պատգամավորները դպրոցին վերաբերող իրենց նախաձեռնության կողմից հնչեցված առաջարկը նույնիսկ ներկայացրել են որպես իրենց առաջարկ եւ նախաձեռնության անդամներին խոստացել. «Եթե այս առաջարկությունը չընդունվի՝ դեմ կարտահայտվենք: Բայց այդ նույն մարդիկ երրորդ ընթերցմամբ էլ ձեռնպահ մնացին»:

Նախաձեռնության անդամները դեռ չեն խոսել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ՝ պարզելու նրանց կողմ եւ ձեռնպահ քվեարկելու պատճառը. «Երեկ է դա տեղի ունեցել այսօր զբաղված էինք: Ապագայում այդ հարցը կփորձենք պարզել: Նրանց հիմնական փաստարկը ԱԺ-ում ՝ չենք ցանկանում դեմ արտահայտվել, որովհետեւ դա կնշանակի դեմ ենք արտահայտում նման մեծ ներդրմանը, արդարացված չէ»:

Ա. Հարությունյանի խոսքերով, նախագծի ընդունման վտանգները ԱԺ-ում արդեն երեւացել են. «Ներկայացվում էր մի օրինագիծ, որը չի պարզաբանում, թե  ինչ ծրագիր է իրականացնում Հայաստանը, ում է ավելի քան ութ միլիարդ դրամի  արտոնություն տալիս եւ հարցականի տակ է՝ ինչ  ծրագրեր են իրականացվելու այդ հսկայական գումարի տակ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930