Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պահանջում է ցուցադրական դատ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր անցած տարիներին Վրաստանում բռնության տոտալ համակարգ են ստեղծել, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն:
«Սամեգրելոյում հայտնաբերված տեսանյութերը մեզ իրավունք են տալիս պնդել, որ բռնությունը եւ ծաղրուծանակը Վրաստանում համակարգված բնույթ են ունեցել, եւ այդպիսի համակարգի ստեղծման բոլոր մեղավորները պետք է պատժվեն», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Ալասանիան եւ ընդգծել, որ դա կարեւոր է ոչ միայն Վրաստանի, այլեւ ամբողջ միջազգային հանրության համար, քանի որ «սադիզմի սերմանումը պետք է պատժվի»:
Վրաց բարձրաստիճան պաշտոնյան նման սադիզմի համար պատասխանատու է համարել ոչ միայն ներքին գործերի նախկին նախարար եւ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, այլեւ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
Վերոհիշյալ կադրերում պատկերված են Քութաիսիի ոստիկանության շենքում մարդկանց նկատմամբ կիրառված բռնությունները, այդ թվում` բռնաբարություններ եւ այլ կտտանքներ:
Կարդացեք նաև
Այս գործով Վրաստանում արդեն մոտ մեկ տասնյակ մարդիկ են ձերբակալվել: