Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանն արդեն 18 տարի մարզիչների գործերին չի միջամտում

Հունիս 20,2013 21:42

Հատկապես Մալթայից կրած պարտությունից հետո ֆուտբոլասերների շրջանում այն կարծիքն է գերիշխում, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը միջամտում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գործերին՝ խառնվում թիմի կազմը որոշելուն, խաղային տակտիկան ընտրելուն ու անհաջողությունների պատճառը դա է:
Փարատելով թյուր կարծիքը՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Օֆիցիալ եմ հայտարարում, որ ես հավաքականի կազմը որոշելուն եւ խաղի տակտիկան ընտրելուն չեմ միջամտում: Բայց կոնկրետ խաղից հետո կարծիքս հայտնում եմ եւ դրա իրավունքն ունեմ: 18 տարի առաջ մեկ անգամ խառնվել եմ մարզչի գործերին եւ դրանից հետո երդվել, որ այլեւս նման բան չեմ անի: Երբ հավաքականը լավ է խաղում եւ հաղթում է՝ կեցցեն ֆուտբոլիստները: Իսկ երբ պարտվում է, մեղավորը Ռուբեն Հայրապետյանն է: Ժողովուրդն ինձնից է պահանջում եւ դրա իրավունքն ունի: Ես էլ իմ ենթականերից եմ հաշվետվություն պահանջում եւ հայտնում իմ կարծիքը, որը կարող է եւ սխալ լինել: Սխալ չի գործում միայն այն մարդը, որն ամբողջ օրը պառկած է բազմոցին ու ոչինչ չի անում: Հենց թեկուզ, հավաքականի այսօրվա մթնոլորտը: Ի՞նչ է՝ չմիջամտե՞մ, թողնեմ գզվռտվե՞ն: Ազգային հավաքականը ոչ իմ սեփականությունն է, ոչ գլխավոր մարզչինը: Այն բոլոր հայերինն է: Բայց Հայաստանի ֆուտբոլը ես եմ ղեկավարում ու պատասխանատուն եմ»:

 
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930