Այսօր Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ էր հրավիրել ֆուտբոլային թեմաներով գրող բլոգ ոլորտի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին՝ ազատ ու անկաշկանդ զրուցելու եւ Հայաստանի ֆուտբոլային խոհանոցում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ բոլոր հարցերին պատասխանելու:
Համառոտ պատմելով, թե ինչպես է հայտնվել ֆուտբոլի աշխարհում եւ ընտրվել ՀՖՖ նախագահ՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց իրեն ուղղված առաջին հարցին, որը վերաբերում էր ազգային հավաքականում ստեղծված անցանկալի մթնոլորտին: «Իրոք, այդպիսի խնդիր կա: Հավաքականի ֆուտբոլիստները վատ են տրամադրված մեկի նկատմամբ: Մեկ-երկու ֆուտբոլիստ կա, որ իրենց վատ են պահում, մտածում են, թե իրենք «սորտավորված» են: Ես ցանկանում եմ հարթել խնդիրը, դրա համար հիմա անունները չեմ տալիս: Եթե այսպես շարունակվի, խոստանում եմ՝ անունները կհրապարակեմ», – հայտարարեց ֆեդերացիայի նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ