Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Սյունեցիները եւ «սուրենցիները» տարբեր բաներ են» (Տեսանյութ)

Հունիս 20,2013 20:38

Տիկին Ալավերդյանը կարծում է, որ Սյունիքում դեռ երկար կշարունակվի վախի մթնոլորտը:

Քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ ամուսնու կողմից սյունեցի է, կամ ինչպես ինքը հպարտորեն նշեց «ես Սյունյաց հարս եմ», որպես «միջի մարդու» «Առավոտը» խնդրեց մեկնաբանել սյունեցիների ստորագրահավաքը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին ետ բերելու վերաբերյալ: «Դրանք սյունեցիները չեն, դրանք Սուրեն Խաչատրյանի յուրայիններն են: Սյունեցիներն ու «սուրենցիները» տարբեր բաներ են: Հիշո՞ւմ եք, Վահե Ավետյանի հետ կապված էլ «մի խումբ մտավորականներ» նամակ գրեցին, մեծ համարձակություն է պետք ունենալ, որ ինքդ քեզ այդպես կոչես: Գիտեք ի՞նչ, մենք ունենք շատ բզկտված հասարակություն, եւ մինչեւ անգամ ամենամարդատյաց գաղափարի համար կարելի է գտնել մարդկանց մի խումբ, որը կգրի մի «լավ նամակ» ի պաշտպանություն այդ մարդատյաց անձի կամ գաղափարի: Այնպես որ դրան պետք է ուշադրություն դարձնել ճիշտ այնքան, կամ նույնիսկ ավելի քիչ, քան այն բանին, թե որքան բզկտված է մեր հասարակությունը»:

Մեր հաջորդ հարցին, որ Սյունիքում վախի մթնոլորտը պայմանավորված էր Սուրեն Խաչատրյանով, արդյոք նրա հեռանալուց հետո այդ մթնոլորտը փոխվե՞լ է, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Այո, դա կա, եւ դեռ երկար մնալու է: Նախ եւ առաջ այն ավելի քան տարօրինակ հայտարարությունը, որ արվեց իմ կողմից բավականին բարձր գնահատվող զինվորական դատախազի կողմից, ի չիք է դարձնում ցանկացած վստահություն, մի լումա անգամ չի մնում: Անվստահությունը ավելի ու ավելի խորանում է, դրա համար եմ ասում, որ ունակ չեն, արդեն կորցրել են այն ուղենիշները, որոնցով ուղղակի պարտավոր են ղեկավարվել: Իրավունք չունեն նախապես կանխորոշել նոր սկսված հետաքննության արդյունքները: Ահա սա է խնդիրը: Դրա համար այնտեղ դեռ մնալու է այդ վախը: Եվ երկրորդը՝ ոչ մեկը դեռ չգիտի, թե ով է գալու: Ոչ ոք չգիտի, թե՝ արդյոք չի՞ գալու շատ ավելի անօրինական գործողությունների միտված անձը»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արամ says:

    Այդ վախի մթնոլորտ ասածը բավականին ուռճացված և չափազանցեցված է: Բավական է ստորացնել սյունեցիներին: Ես կապանցի եմ և ապրում եմ Կապանում, և վստահ եղեք, որ վախի որևէ մթնոլորտ ես Կապանում չեմ արձանագրել: Այսքան տարի է ապրում եմ Կապանում, ազատ կերպով զբաղվում եմ իմ գործով, ում ցանկացել եմ՝ նրան էլ ընտրել եմ նախագահ, պատգամավոր և քաղաքապետ: Իմ կարծիքով լրատվամիջոցների մի մասը պարզապես ամեն ինչ չափազանցեցնում է՝ մրջյունը փիղ է դարձնում: Վախկոտ մարդը մնում է վախկոտ՝ անկախ նրանից, թե որ մարզում է ապրում, այնպես որ բավական է՝ հանգիստ թողեք սյունեցիներին… Մարդկանց պետք է հանգիստ թողնել: Հանգիստ թողեք հակամարտության մեջ հայտնված ընտանիքներին՝ մեկի կամ մյուսի ջրաղացին ջուր մի լցրեք կամ մի քննադատեք որևէ մեկին: Կյանքը ցույց կտա, թե ով ով է…

    • Հարգելի Անուշ, Ձեր մեկնաբանությունը չի հրապարակվում, քանի որ գրում եք տրանսլիտով՝ ոչ հայատառ:

      • Լուսինե Բուդաղյան says:

        Ես էլ հո սյունեցի եմ, ոչ թե հարս, այլ այնտեղ ծնված երկու կողմից գորիսեցի յոթը պորտով: Ստորագրում եմ այս հոդվածի տակ, նույնիսկ յուրաքանչյուր բառի տակ: Սյունեցիները, մասնավորապես գորիսեցիները մինչև այս պահը ապրում են վախով: Ավետիքի հոգեհացին ոչ մեկ ռիսկ չարեց հոգեհացի սեղան ղեկավարի, քահանան ղեկավարեց: Մահախոսական կարդաց երևանցի բարեկամը: Դրանից հետո որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել թե սյունեցին չի վախում: Վախում է!!!!

        • Նելլի says:

          եթե դուք գորիսեցի լինեիք կլռեիք ու ձեր մեջ կտանեիք ձեր վիշտը: Եղած դեպքը ցավալի է բայց չի կարելի ի լուր ամենքին հայտարարել, որ գորիսեցիները վախով են ապրում: Այսպես դուք խաղում եք ամբողջ գորիսեցիների բարոյական և նյութական արժեքների հետ: Միգուցե ձեզ մոտ այդպես է ուրեմն գրեք միայն ձեր անունից: Ես անկախ Գորիսի անկախ քաղաքացի եմ ու ոչ մեկից չեմ վախենում: Չկա նման բան Գորիսում

  2. Նելլի says:

    Մեծարգո տիկին Ալավերդյան. Դուք ինչ գիտեք Սյունիքի, սյունեցիների կամ առավել ևս գորիսեցիների մասին: Ով եք դուք որ քննարկեք գորիսյան անցուդարցը: Ձեզանից ինչ սյունյաց հարս? ծիծաղելի է ուղղակի: Կարևոր պահին դուք մոռացաք, որ գորիսեցի հարս եք: ամոթա ամոթ: Հերիքա փնովեք սյունեցիներին: Էն ժամանակ, որ սյունեցիները օգնության կարիք ունեին Դուք ձեր անձնակազմով փախած էիք: Հիմա արդեն կարողանում եք ձեզ թույլ տաք ավելորդությունների: Սյունեցիները ոչ մի անգամ էլ վախով չեն ապրել ու ոչնչից ու ոչ ոքից չեն վախեցել: Ում տեղն եք դրել Ս. Խաչատրյանին: Ինչու նրա արած լավ բաները չեք հիշում: Մենակ քննադատել գիտեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930