Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում բոլորին՝ չլինեն անտարբեր». «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» ակցիան` Հյուսիսային պողոտայում

Հունիս 20,2013 20:33

Այսօր Հյուսիսային պողոտայում Արյունաբանական կենտրոնը և The Laboratory-ն ներկայացրեցին  բացօթյա համերգ` նվիրված արյան դոնորների միջազգային օրվան: Համերգին ներկա էին շոուբիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր բացի ժամանցային ծրագրերից ներկայացրին ակցիայի նպատակը: Համերգը կրում էր տեղեկատվական բնույթ և ուղղված էր արյան դոնորության վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը:DSCN4667
Ինչպես նշեց կազմակերպիչներից DJ Vakcina-ն (Արուսիկ Մկրտչյանը)` արդեն երկար տարիներ է, ինչ ինքը համագործակցում է «Արյունաբանական» ինստիտուտի հետ և նրանց հետ համատեղ իրականացնում «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» ակցիաների շարքը, որը հիմնականում ուղղված է արյունատվությանը, այսինքն՝ դոնորների քանակի ավելացմանը: DSCN4646
«Նախաձեռնության գլխավոր նպատակը ուղղված է արյան դոնորության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը,- ասում է Արուսիկը,- արդեն շատ մարդիկ են միացել՝ թե՛ պետական հաստատություններից, թե՛ շոուբիզնեսի ներկայացուցիչներից, և մեծ ուրախությամբ պիտի նշեմ, որ ամեն տարի գնալով դոնորների թիվը մեծանում է: Չնայած շատ ու շատ դժվարություններին՝ «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» ակցիայի շնորհիվ մենք փորձում ենք մարդկանց մեջ արթնացնել բարությունը և կոչ ենք անում բոլորին՝ չլինեն անտարբեր, յուրաքանչյուրն իր մասնակցությամբ կարող է նոր կյանք նվիրել արյան տարբեր հիվանդություններով տառապող շուրջ 2500 հիվանդների, այդ թվում՝ նաև մոտ 500 երեխաներին օգնելու համար»:DSCN4655
Համերգին ներկա էր նաև Հասմիկ Կարապետյանը, ով նույնպես առաջին անգամը չէր, որ մասնակցում էր համերգ-ակցիային:
«Արյուն նվիրաբերելը իրոք որ  հերոսություն է, որովհետև այսօր շատ մարդիկ կան, ովքեր ներքին ֆոբիաներ ունեն և նույնիսկ արյուն տալուց են վախենում, սակայն բավական ուրախալի փաստ է, որ այսօր շատ  մարդիկ են հավաքվել և իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում և փորձում են բարեգործություն անել»:
Ծրագրի մեջ ներառված էին խնդրի հետ կապված լիարժեք ինֆորմացիայի ներկայացում, որը իրականացրեցին հաղորդավարներ Եգոր Գլումովը, Ժակը, Լուսինե Բադալյանը  և Սիման: DSCN4665
Հիշեցնենք, որ արյան դոնոր կարող են դառնալ  յուրաքանչյուր 18 տարին լրացած  բժշկական զննություն անցած անձ` անկախ սեռից, տարիքից, ռասսայական պատկանելությունից:

DSCN4669

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930