Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Կարեն Միրզոյանի շուրթերով ասվածը՝ Սերժ Սարգսյանի վաղուցվա դիրքորոշման արտահայտումն է»

Հունիս 20,2013 21:03

«Ես ֆեյսբուքում տեղադրեցի այդ հարցազրույցը եւ գրեցի՝ ի՞նչ է սա: Մի քանի անգամ լսեցի այդ հարցազրույցը, վերջին մասում ավելի խայտառակ բան ասաց, եւ ուզում էի համոզվել, որ սա թյուրիմացություն չէ, անգլերենի վատ իմացության խնդիր չէ: Արտգործնախարար Միրզոյանը քաջ գիտակցում էր ինչ է ասում, որտեղ է ասում: Եթե նա դրանից հետո հրաժարական չի տվել, կամ՝ նրան չեն հեռացրել, կամ՝ պարզաբանում չեն տվել, ուրեմն դա մեկնաբանվում է մի ձեւով՝ ԼՂՀ-ի պայմանական միավորը, որը իրականում ՀՀ-ի մարզ է, Միրզոյանի շուրթերով ասվածը Սերժ Սարգսյանի վաղուցվա արտահայտած քաղաքական դիրքորոշման արտահայտումն է, այսինքն` այն, որ ազատագրված տարածքները հանձնման առարկա է, եւ որ Արցախը պետականորեն կարող է վերադառնալ Ադրբեջանի կազմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադարձ կատարելով Կարեն Միրզոյանի հարցազրույցին:

Նրա ձեւակերպմամբ՝ այստեղ Կարեն Միրզոյանի հրաժարականի խնդիրը չէ, խնդիրը ողջ կառավարությանն է՝ Հայաստանում եւ Արցախում, նաեւ դավաճանական դիրքորոշումն է, որը ըստ նրա՝ առաջին անգամը չէ, որ հայտնի է դառնում. «Չնայած դա ժամանակ առ ժամանակ փորձ է արվում  քողարկել ազգայնական շղարշով: Իրականությունը դա է. 2013 թվականի հունիսին, երբ կարծես թե բոլորը, աշխարհը մոռացել էր այդ խնդրի մասին, որովհետեւ այդ խնդիրը լուծված էր 1994 թվականի մայիսին, եւ մարդիկ որոնք իրենց կախվածության մեջ են դրել օտար ուժերից, շարունակում են իրականացնել դավաճանական քաղաքականություն: Ես չեմ դիտում սա որպես միայն Կարեն Միրզոյանի անձնական կարծիք, քանի որ նման կարծիք գոյություն չունի: Արտգործնախարարության լռությունն էլ, որ չեն պարզաբանում տեղի ունեցածը՝ միանշանակ հաստատում է Միրզոյանի ասածը, լռությունը համաձայնության նշան է, դիվանագիտական լեզվով՝ դա ավելի քան ակնհայտ է»:

Հ.Գ Հավելենք, որ Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Մինչ օրս հարցազրույցի այդ մասի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրվել, ուստի միանշանակ կերպով պետք է եզրակացնել, որ գործ ունենք ոչ թե թյուրիմացության, այլ պաշտոնապես որդեգրված դավաճանական դիրքորոշման հետ: Այդ դիրքրոշման կրողները ոչ միայն քայլ առ քայլ զիջում են հայկական կողմի դիրքերը, այլեւս պատրաստ են հանձնելու Արցախը…»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Միանշանակ համամիտ եմ պարոն Խզմալյանի մեկնաբանությանը: Այլ կերրպ ինչպես կարող էր լինել,
    երբ երկրի ղեկավար կոչվածը իր թայֆայով համատարած թալան է կազմակերպել, որի փշուրներն են
    մեզ հայտնի, որը իր նախորդ՝ հանցագործ, բանդիտի հետ կարող է գնդակահարել իր սեփական
    ժողովրդին,՝ սեփական, քանի որ կարող է նրանց հետ վարվել,՝ այնպես, ինչպես սեփական իրի հետ:
    Արցախը, նրանց համար այնքան հարազատ է, որքան որ յուրաքանչյուրիս համար մի որևէ Աֆրիկական հետամնաց երկիր: Ինձ բացարձակ անհասկանակի է, թե՛ ինչպես կարող է այսքանը
    հանդուրժել մի ազգ, մի ժողովուրդ, որը իրեն համարում է աշխարհի ամենախելացի ազգերից մեկը:
    Ես հաստատ կարող եմ ասել, որ բացի աֆրիկական մի քանի հետամնաց երկրներից,՝ չկա մեկ այլ
    քիչ թե շատ նորմալ երկիր, որտեղ ժողովուրդը համատարած իրեն վաճառում է 5-10 հազար դրամով,
    առանց ամոթի, խղճի, ինքնասիրության: Դա ավելի ստորացուցիչ է,՝ քան մարմնավաճառությունը,
    եթե վերջինս անասնական բնազդով վաճառում է լոկ իր մարմինը,՝ իր նմաններին, ապա 5-10 հազարանոցները իրենց երկիրը վաճառում են թշնամուն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930