Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյանը՝ սեռական փոքրամասնություններին. «Պահեք ձեր անձնական կյանքը ձեր ննջարաններում» (Տեսանյութ)

Հունիս 20,2013 20:02

«Բարեփոխում» հասարակական կազմակերպության նախագահը հանդուրժողականության կողմնակից է, սակայն դեմ է նույնասեռական ամուսնություններին:

 

Այսօր  «Իրատես» ակումբում, խոսելով «Գենդերային մետամորֆոզներն ու երեխաներին և ընտանիքին սպառնացող վտանգները» թեմայով, «Բարեփոխում» ՀԿ-ի նախագահ, ընտանիքի, երեխաների և գենդերային հարցերով նախկին սոցապ փոխնախարար Կարինե Հակոբյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանը քայլ առ քայլ գնում է դեպի նույնասեռական ամուսնությունների օրինականացում եւ ընդվզման ու պայքարի կոչ արեց. «Մեր հասարակությունը պետք է իր խոսքն ասի, ակցիաներ անի, Հայ առաքելական եկեղեցին պիտի հստակ ասի իր խոսքը՝ ոչ: Քանի որ ընտրությունը կյանքի եւ մահվան մեջ է, որովհետեւ մյուս ճանապարհը տանում է կործանման: Սա քննարկման, բանավեճի հարց չէ: Եթե քննարկում ես, ուրեմն կասկածներ ունես: Ուզում եմ անպայման շեշտել, որ խոսքը չի վերաբերվում մարդու անձնական կյանքին:  Պահեք ձեր անձնական կյանքը գաղտնիության շրջանակներում, մի հանեք ձեր ննջարանից դուրս, մի դուրս եկեք փողոցներ, մի դարձեք ագրեսիվ, մի արեք շքերթներ: Գիտեք, նրանց օգտագործում են, եւ հիմնական նպատակը գլոբալիզացիան է՝ ազգերի, մշակույթների վերացումն է: Եթե չկան ազգեր, մշակույթներ, չկա բազմազանություն՝ չկա մարդկություն»:

Այս կապակցությամբ «Առավոտը» տիկին Հակոբյանից հետաքրքվեց. «Այ, դուք ասում եք՝ մի’ արեք շքերթներ եւ կոչ եք անում, որ ընդդեմ այլասերվածության հասարակությունը ակցիաներ անի: Վերջին դեպքը, որ եղավ՝ «Բազմազանության» երթն էր, որին դեմ դուրս եկածներն իրենց ագրեսիայով եւ կերպով շատերի մեջ շատ ավելի մեծ արգահատանք առաջացրեցին, քան հանուն բազմազանության դուրս եկածները», տիկին Հակոբյանը նկատեց, որ իր մոտ նույնպես նման զգացողություն էր առաջացել: Եվ ավելացրեց. «Ես ուզում եմ, որ հասարակությունը ճիշտ ընկալի խնդիրը: Անձնական կյանքը գաղտնի լինելու իրավունք ունի, եւ մենք պետք է հանդուրժող լինենք: Մարդիկ բնությունից ծնվում են տարբեր եւ այդ մարդկանց հանդեպ պետք է լինենք ոչ միայն հանդուրժող, այլ նաեւ նրանք մեր հասարակության անդամներն են: Մենք պետք է ոչ ասենք ոչ միայն այդ երեւույթներին, այլեւ բռնությանը, ագրեսիային, որ մեր հասարակության մեջ օր օրի ավելանում է: Եվ եթե անգամ շքերթ է լինում, ես կողմնակից եմ անտարբերության, անտեսելուն, որ իրենք մնան անպատասխան եւ դա անհետեւանք անցնի: Այդ բախումները նպաստում են այդ երեւույթի զարգացմանը: Պետք չէ երբեք գնալ բախումների, որովհետեւ խնդիրը այլ տեղ է թաքնված»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930