Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Կարինե Հակոբյանի՝ կանգնած ենք նույնասեռական ամուսնությունները օրինականացնելու վտանգի առջեւ

Հունիս 20,2013 19:37

Եվ որպես դեպի այդ վտանգը տանող առաջին քայլ նախկին սոցապ փոխնախարարը նշում է որեւէ հիմնավորում չունեցող «Խտրականության մասին» օրինագծի ընդունումը:

 

«Մինչեւ 2012 թվականը այս քաղաքականությունը լավ քողարկված էր, ոչ ագրեսիվ, սակայն երբ 2012-ին շատ երկրներում օրինականացվեցին նույնասեռականների ամուսնությունները, այդ քաղաքականությունը դարձավ ավելի ագրեսիվ»,- այսօր «Իրատես» ակումբում, խոսելով «Գենդերային մետամորֆոզներն ու երեխաներին և ընտանիքին սպառնացող վտանգները» թեմայով, ասաց «Բարեփոխում» ՀԿ-ի նախագահ, ընտանիքի, երեխաների և գենդերային հարցերով նախկին սոցապ փոխնախարար Կարինե Հակոբյանը:

Նա նկատի ուներ գենդերային քաղաքականություն ասվածի տակ՝ այլ քաղաքականություն իրականացնելը, մասնավորապես՝ «տարբեր սեռերի միջեւ իրավահավասարությունը» որպես «տարբեր սեռական կողմնորոշումներ ունեցողների միջեւ իրավահավասարություն» դիտարկելը եւ գենդերային խնդիրը նենգափոխելը:

Ըստ տիկին Հակոբյանի՝ փոխվել են անգամ ձեւակերպումները: Նա հիշեց, որ երբ 2003-ին նաեւ իր մասնակցությամբ մշակվում էր «Կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագիրը», որը 2004 թ. հաստատվեց նախագահի կողմից, ծրագրի հայեցակարգում նման ձեւակերպում կար՝ «Դիտելով կնոջ և տղամարդու բնությունից եկող առանձնահատկություններն ու տարբերությունները որպես մեկը մյուսին լրացնող հատկանիշներ և հասարակական կյանքում ներդաշնակության հասնելու գրավական», այսինքն՝  շեշտը դրվում էր հենց սեռերի միջեւ տարբերության վրա: Սակայն հիմա լրիվ այլ քաղաքականություն է գնում:

Ինչպես տեղեկացրեց տիկին Հակոբյանը՝ համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտահետազոտական կենտրոնը նամակ է պատրաստել, որն ուղարկվելու է Վրաստանի, Ռուսաստանի հոգեւոր առաջնորդներին, ԱՄՆ, Եվրոպա, որում կոչ է արվելու, որ մարդկության առաջադեմ հատվածը միավորվի, համախմբվի եւ պայքարի բնության, բարոյականության եւ մարդու դեմ ուղղված այդ հոսանքի դեմ. «Ւսկ Հայաստանը ուղղակի չպետք է բացի իր դարպասները այդ տրոյական ձիու առջեւ, եւ եթե նրան պարտադրվեն այդ պայմանները՝ պատասխանի, որ հայ հասարակության համար անընդունելի այն ամենը, ինչը դեմ է բնությանը, Աստծուն, քաղաքակրթությանը»:

Տիկին Հակոբյանը կարծում է, որ «միջազգային օլիգարխիան», որը, կազմելով չնչին տոկոս, իր ձեռքերում կուտակել է ֆինանսական աշխարհի գլխավոր մասը, կարողանում է թելադրել իր կամքը մարդկության մեծամասնությանը, որի ձեռքին ֆինանսների չնչին մասն է: Ըստ այդմ, Հայաստանին եւս պարտադրվում են ընդունել մեր հասարակությանն անհարիր օրենքներ. «Վերջին տարիներին Հայաստանում մի քանի օրենքներ են ընդունվել, որոնք, չէի, ասի, թե բացահայտ ընդառաջ են գնում նույնասեռական ամուսնություններին, բայց առաջին քայլերից են: Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին օրենքի սահմանման մեջ բազմաթիվ անհեթեթ ձեւակերպումներ կան: Դրանցից մեկը գենդերի սահմանումն է որպես ձեռքբերովի մի երեւույթ: Բացի այդ «Խտրականության մասին» օրինագիծը, որ գտնվում է Ազգային ժողովում, որեւէ հիմնավորում չունի, թե ինչու պետք է Հայաստանում դա ընդունվի: Հայաստանում խնդիրը ոչ թե խտրականությունն է, այլ՝ անարդարությունը: Կնոջ եւ տղամարդու միջեւ խտրականություն, եթե չխոսենք հետամնաց խավերի մասին, Հայաստանում չկա: Այս օրինագծում եւս կան անհեթեթ եւ անընդունելի հասկացություններ: Օրինակ, գրված է, որ խտրականություն չպետք է լինի անկախ աշխարհայացքից: Այսինքն՝ եթե մեկը ունի ֆաշիստական հայացքներ՝ նրա հանդեպ խտրականություն չպիտի՞ լինի, կամ եթե ընդունում է մանկապղծությունը, նրա հանդեպ նույնպես պիտի խտրականություն չլինի՞: Կամ գրված է՝ անկախ քաղաքական եւ այլ հայացքներից: Եթե մեկը մերժում է Եղեռնի փաստը՝ դա նույնպե՞ս ընդունելի է: Սա մի օրինագիծ է, որը ես կանվանեի ամենաթողության օրինագիծ: Հարկավոր է հստակ դնել սահմանը՝ որտեղ են վերջանում մարդու իրավունքները եւ սկսվում այլասերվածության ազատությունը: Եթե այդ սահմանները հստակ չլինեն՝ մենք կկանգնենք մանկապղծության կամ նույնասեռական ընտանիքիների օրինականացման վտանգի առջեւ»:

Եվ որպես այս ամենի եզրափակում, տիկին Հակոբյանը կոչ արեց.«Վերհիշենք մեր արժանապատվությունը, հասկանանք, թե ինչ մշակույթի, ինչ քաղաքակրթության հետնորդներ ենք մենք, հաճախ նայենք մեր Արարատ լեռանը, հիշենք առասպելական լեռան ավանդույթը, զգանք մեր առաքելությունը: Գուցե եկել է պահը, որ Հայաստանը ոչ միայն այս տարածքի եւ այս մշակույթի հարցերով զբաղվի, այլեւ մենք հայտարարենք, որ սա այն ճանապարհն է, որը մարդկությունը եւ քաղաքակրթությունը տանում է կործանման: Մարդկության պատմությանը ծանոթ չէ մի քաղաքակրթություն, որը կործանված չլինի, եթե նրանում մտնում եւ տիրապիտող է դառնում անբարոյականույունն ու այլասերվածությունը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930