Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարի տները՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ

Հունիս 20,2013 19:27

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը եւ Հրանտ Գեւորգյանը չեն կարողանում իրենց առանձնատները գրանցել անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումում եւ այդ տների համար ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: Այդ տներից մեկը՝ Հրանտ Գեւորգյանի եռահարկ, տուֆակերտ առանձնատունը կիսակառույց է, այն կանգուն է, սակայն ներքին հարդարման աշխատանքները կատարված չեն: Հրանտ Գեւորգյանն այժմ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Արտեմ Մանուչարյանն ու Սամվել Սարուխանյանն իրենց ընտանիքներով Ոսկեպարի հիմնական բնակիչներ են: 3 առանձնատները գյուղից հեռու, կտրված տարածքում չեն, դրանք կից են ոսկեպարցիների տներին:

Խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող քարտեզով այդ 3 առանձնատների զբաղեցրած տարածքը հանդիսացել է Ադրբեջանի տարածք: Խորհրդային տարիներին ըստ քարտեզի՝ այդ ձորի միջով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն մոտակայքում ադրբեջանական բնակատեղի կամ կառույցներ չեն եղել: Նշված 3 տները հարակից են միջպետական ճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածին:

Ոսկեպարի գյուղապետարանից տեղեկացանք, որ 3 տների հարցով իրենք դիմել են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանին, վերջինս էլ հարցը Երեւանում ներկայացրել է իրավասու մարմիններին: Այնտեղից պատասխանել են, որ խնդիրը չի լուծվում, որովհետեւ այդ տարածքները կադաստրային քարտեզում նշված չեն:

Այդպիսով՝ այդ ընտանիքները իրավունք չունեն իրենց տները վաճառել, կտակել, նվիրել, գրավ դնել եւ այլն: Ոսկեպարի գյուղապետարանից հայտնեցին, որ հիշյալ առանձնատները կառուցելիս դրանց տերերը համապատասխան հատակագիծ, շինթույլտվություն չեն ստացել, դրանք ապօրինի կառույցներ են:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. մհո says:

    Ա պյալա թուղթը կիրյած ա,՜ մունք հինչ կարանք անինք!

  2. մհո says:

    Թող կադաստորից մի տեղեկանք ուզեն որ տարածքն իրենցը չէ: Որ տվեցին, ուրեմն էտ տարածքը փաստորեն անտեր ա: Բնակիչները կարող են հռչակել իրենց պետությունը, անունը դնել, ՄԱԿ – ում գրանցվել, դրոշակ դնել, պիրզիդենտ ընտրել …. եւ այլն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930