Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հաճոյախոսություններ են սիրում լսել տղամարդիկ

Հունիս 20,2013 18:19

Ասում են՝ աղջիկները սիրում են ականջներով, սակայն տղամարդկանց ևս դուր են գալիս հաճոյախոսությունները: Դրանք բարձրացնում են նրանց ինքնագնահատականը և հաղորդում ինքնավստահություն: «Առավոտ երիտասարդականը» փոքրիկ հարցման միջոցով փորձեց պարզել, թե տղաները ամենից շատ ինչ հաճոյախոսություններ են սիրում լսել կանանցից: Տղամարդկանց կողմից ամենից շատ հնչած կարծիքներից առանձնացրինք հետևյալը:
.Տղամարդիկ սիրում են, երբ նոր միջավայրում իրենց որպես հավասարակշռված մարդ են ներկայացնում:
. Հիանալի մարդ ես, աշխատասեր, կամեցող և խելացի. այս խոսքերը ևս ամենալսելիների թվում են:
. Տղամարդկանց համար ևս կարևոր է, երբ հաճոյանում են իրենց արտաքին տեսքի մասին: Հիմնականում սիրում են լսել, որ իրենք ունեն գրավիչ հայացք, ուժեզ բազուկներ, գեղեցիկ մարմին:

20- ամյա Արմենը ասում է , որ շատ է սիրում հաճոյախոսություններ լսել իր սիրելիից: «Կարող է շատ մարդիկ ինձ գովաբանեն, բայց ես միայն մեկի հաճոյախոսության հետ եմ հաշվ նստում: Իմ հերթին, ես նրա համար ամեն բան անում եմ, որպեսզի իրեն երջանիկ զգա, երևի այդ պատճառով էլ ամեն անգամ լսում եմ, որ ինձ նման տղա չկա, որ ես իր օդն ու ջուրն եմ… Ինձ համար կարևոր է, որ նա իմ մասին միշտ դրականը խոսի բոլորի մոտ և հպարտանա ինձանով»:
Մեր հարցման ընթացքում տղամարդիկ նշեցին, որ իրենց սիրելիներից առավել հաճախ ցանկանում են լսել այն մասին, որ իրենք հաճելի ձայն ունեն, իրենց կողքին նրանք պաշտպանված են, որ իրենք շատ լավ են նրանց հասկանում, առանց նրա կյանքը ձանձրալի կլիներ և այլն:

17 ամյա Դավիթը սիրում է լսել հաճոյախոսություններ հատկապես իր ամենամոտ դասընկերուհուց, քանի որ ինչպիես ինքն է ասում՝ նա իր համար մեկ քննադատն է. «Նրա հաճոյախոսությունները անկեղծ են: Ես ռեպեր եմ, յուրաքանչյուր երգս նախ նրան եմ ուղարկում և հետո ցուցադրում ընկերներիս: Սիրում եմ, երբ ասում է, որ իմ միտքը սուր է, որ ես տաղանդավոր եմ և այլն, շատ քիչ է լինում, որ որևէ գովեստի խոսք չասի»,-նշում է նա:
Հաճոյախոսություն կարելի է լսել ոչ միայն սիրելի մարդկանցից, այլ անծանոթներից: 19-ամյա Աշոտը պատմում է ՝ երբեմն փողոցում քայլերիս լսում է, թե ինչպես են երիտասարդ աղջիկները բարձր ձայնով զրուցում իր մասին. «Ինձ թվում է ՝ դիտավորյալ են բարձր խոսում, որ գրավեն ուշադրությունս: Երևի համակրում են: Ասում են՝ ինչ բարձրահասակ ու սիրուն տղա է, օծանելիքի բույրն էլ սպանիչ է : Չեմ ուզում մեծամիտ լինել, բայց ես ունեմ հիանալի մարմին, մի քիչ էլ էգոիստ եմ, դրա համար էլ գրեթե բոլորին անպատասխան եմ թողնում»:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930