Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Քավոր Հարութի անչափահաս որդու կալանքը

Հունիս 20,2013 18:01

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստով որոշեց ևս մեկ ամսով երկարացնել Գյումրու կրակոցների գործով նախնական կալանքի մեջ գտնվող քավոր Հարութի անչափահաս որդու` Գևոր Խաչատրյանի կալանքի ժամկետը:

Վերջինս արդեն երկու ամիս է` գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ 1995 թվականին ծնված այս երիտասարդը կասկածվում է ապօրինի զենք կրելու մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրու Շիրակացի փողոցում գտվող «Ցածր գներ» խանութի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես այս երիտասարդը, լսելով իր հոր վրա կրակելու մասին, մայկայով, դուրս է վազում տնից` իր հետ վերցնելով տանը գտնվող ինքնաձիգը:

Հիշեցնենք նաև, որ քավոր Հարութը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր` Սերոբի երեխաների քավորն է:

Ըստ գյումրեցիների, Շիրակացու փողոցում կրակոցները հնչել էին այն պատճառով, որ նախագահական ընտրություններից առաջ քավոր Հարութի անչափահաս որդին Ղուկասյանների թաղամասում` Սլաբոդկայում երկաթաձողով խփել ու կոտրել էր Վարդան Ղուկասյանի ավագ եղբորորդու` Նիկոլայ Ղուկասյանի գլուխը: Ղուկասյանների որդիներն էլ որոշել էին վրեժխնդիր լինել. օրը ցերեկով քավոր Հարութի առանձնատան դիմաց կրակոցներ արձակելով, որի պատճառով սպանվեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր թիկնապահը`36-ամյա Շեկոն, իսկ քավոր Հարութը, ծանր մարմնական վնասվածքներ ստանալով, դեռ բուժման մեջ է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930