Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Կարեն Միրզոյանը պետք է հրաժարական տա»

Հունիս 20,2013 17:39

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Միրզոյանի 2013 թ. հունիսի 12-ին Ֆրանսիական արբանյակային «Ֆրանս 24» հեռուստակայանի անգլալեզու հաղորդմանը տված հարցազրույցին, եւ պատասխանելով հարցին, արդյոք լեզվի սայթաքո՞ւմ էր, թե՞ դավաճանություն, ինչպես հայտարարում են որոշ ուժեր՝ պատասխանեց. «Ես միանգամից դավաճան չեմ ասի մարդուն, բայց անկախ ամեն ինչից, կարծում եմ, քանի որ դա անպայման կօգտագործվի Ադրբեջանի կողմից: Նա պետք է ընդամենը հրաժարական տա, եւ նրան պիտակավորելը սխալ է»:

Մյուս հարցին էլ՝ ինչպե՞ս դա կանդրադառնա մեր արտաքին քաղաքականության վրա, ինչ ակտիվություն կդրսեւորվի Ադրբեջանի կողմից այս ամենից հետո, Քոչարյանը նշեց. «Դա պետք է ֆիքսվի որպես լեզվի սայթաքում, ինչի համար դիպլոմատները սովորաբար հրաժարական են տալիս: Ես համոզված եմ, որ նա դիտմամբ չի ասել, չի կարող Ղարաբաղի արտգործնախարարի տեղակալը նման բան ասել: Չգիտեմ ինչ կլինի հետո, չեմ համարում, որ նա միտումնավոր է այդպես ասել, բայց, կրկնում եմ, քանի որ այդ արտահայտությունը թույլ է տվել պաշտոնատար անձ ու դա անպայման կօգտագործվի՝ նա պետք է հրաժարական տա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930