Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակության ղեկավար. «Թվում է՝ կոռուպցիայի ընկալումը Հայաստանում արմատացած է»

Հունիս 20,2013 17:13

Եթե պրոֆեսիոնալ մոտեցում ենք դրսեւորում այս կամ այն բնագավառում կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ստանում ենք արդյունքներ, որոնք շոշափելի եւ տեսանելի են մեր քաղաքացիների համար: Թիրախավորել ենք երկու ոլորտ, որտեղ պետք է իրականացնենք հակակոռուպցիոն ծրագիր՝ առողջապահության եւ դատական ոլորտներում: Հազարավոր մարդկանց հետ է առնչվում, եթե կարողանանք շոշափելի արդյունքներ արձանագրել, ապա բնակչության կողմից կլինի վստահություն, որ հակակոռուպցիոն ծրագիրը տալիս է արդյունքներ:

ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեայի գնահատմամբ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել պայքարել կոռուպցիայի դեմ՝ ներառյալ իր հանրային հայտարարություններով, ծրագրերով ու բարեփոխումներ իրականացնելով: Նա նաեւ ընդգծեց, որ անցած տարի կոռուպցիայի բացահայտման դեպքերը նույնիսկ ավարտվել են բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությամբ: «Թվում է՝ վերջին տարիներին Հայաստանի ղեկավարությանը հաջողվել է նվազեցնել մանր կոռուպցիան քաղաքացի-պետական հատված հարաբերություններում, բայց ի հեճուկս առաջընթացի, համաձայն անցած տարվա կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ կոռուպցիայի ընկալումը թվում է համակարգային ու արմատացած: Ամբողջ աշխարհում Հայաստանը 176 երկրների շարքում 105-րդ տեղում է.. կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները պետք է ուժեղացվեն, որ ամենօրյա պայքարը նպատակին հասնի»,- այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Հրիստեան:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց կառավարության նախաձեռնած բարեփոխումները, որոնք նպաստում են կոռուպցիայի վերացմանը. « ԵՄ օժանդակությամբ ձեռնարկությունների միասնական գրանցման ռեգիստրն է գործում, որի էլեկտրոնային համակարգի ներդրումը հնարավորություն տվեց Հայաստանում ձեռնարկությունների գրանցման բնագավառում կոռուպցիոն ռիսկերը հասցնել մինիմումի…այսպիսի միջոցառումները ցույց են տալիս՝ եթե պրոֆեսիոնալ մոտեցում ենք ցույց տալիս այս կամ այն բնագավառում կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ստանում ենք շոշափելի արդյունքներ»:

Նա նաեւ հավելեց, որ թիրախավորել են դատական եւ առողջապահական համակարգերը: Այստեղ եւս հակակոռուպցիոն միջոցառումներ են նախատեսել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչքան մարդ կարող է անամոթ լինել: Միգուցե դա էլ է, Հայկական ֆենոմեններից մեկը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930