Կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի ջանքերով ստեղծվում է կայք` նվիրված Կոմիտասին: Կայքի խորագիրը հետևյալն է . «Կոմիտասին նվիրված բացառիկ կայքի ստեղծում`հինգ երգերից բաղկացած հակավիրուս ծրագրով»: Սա մի ծրագիր է, որ հայությունը 5 պարզ երգ երգի Կոմիտասից. «Այստեղ լինելու է ամեն ինչ Կոմիտասի մասին»: Կոմիտասագետը բացատրում է, որ այսօրվա երգերը առանց բացատրության են երգում, իսկ այս կայքը հնարավորություն կտա ծանոթանալ, թե ինչպես է ծնվել տվյալ երգը. «Այս ծրագրով մենք հայտարարում ենք Կոմիտասյան զորակոչ»:
Հանդիպման ժամանակ կարծիք հնչեց, թե մինչև սա էլ համացանցում Կոմիտասի երգերը կան, ու ցանկության դեպքում կարող են ներբեռնել, ի°նչ առավելություն կտա այս կայքը: Արթուր Շահնազարյանը բացատրում է, որ ոչ բոլորը կարող են այդ երգերը երգել, բայց կան երգեր, որոնք շատ հեշտ է կատարել, նրանք ընտրել են այդ 5 հեշտ կատարվող երգերը:
Վահագն Նավասարդյանը, որը մեծ ներդրում ունի կայքի պատրաստման գործում, ասում է, որ տեխնիկապես կայքը պատրաստ է: Գաղափարը տվել է Ա.Շահնազարյանը, ու հիմքը հանդիսացել է Կոմիտասի հայտնի «տետրակի» պատմությունը: Կայքը ունի 4 հիմնական բաժին` նորություններ, բուն ծրագրեր, որտեղ մարդիկ կարող են գրանցվել կայքում, 3-րդ բաժինը Կոմիտասի կյանքն է ու դասախոսությունները, և վերջին բաժինը ազգագրություն է կոչվելու:
Հարցին, թե ինչո՞ւ հակավիրուս ծրագրով, կոմիտասագետը բացատրում է. «Սա վիրուսների դեմ է: Երբ մարդը պատվաստվում է, որպեսզի վիրուսով չվարակվի, այդպես էլ այս 5 երգերն են: Երբ նա լսի, ապա ոչինչ չի կարող նրան շեղել»:
Կարդացեք նաև
Իսկ վերջնական տարբերակով կայքը հանդիսատեսի դատին կհանձնվի մոտ ժամանակներս:
Կայքի հասցեն` https://www.komitasfamily.com/
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ