Հունիսի 19-ին, ժամը 12.58-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ փամփուշտներ է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` կամրջի տակ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 393, «ԱԿՍ» ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 1.206 և «ԱԿՄ» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 594 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն