Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյանը Ղազախստանի դեսպա՞ն

Հունիս 20,2013 16:38

ՀԱԿ-ից ժամանակին հեռացած ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, Aravot.am-ի տեղեկություններով, նշանակվելու է Ղազախստանում Հայաստանի դեսպան:

Ըստ որոշ տեղեկությունների, պարոն Սահակյանն այդ հարցով արդեն եղել է ՀՀ նախագահի նստավայրում:

Ստացե՞լ է դեսպան լինելու առաջարկ, թե՞ ոչ, պարոն Սահակյանից չհաջողվեց ճշտել. ԱԺ նախկին փոխնախագահը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց՝ նաեւ հաղորդագրություն ուղարկելուց հետո:

Պարոն Սահակյանից նաեւ հետաքրքրվելու էինք, թե արդյոք այդ պաշտոնը նրան առաջարկվել է իշխանությունների նկատմամբ վերջին շրջանում դրսեւորած լոյալ վերաբերմունքի՞ դիմաց:

Ներկայումս Ղազախստանում մեր դեսպանը Վասիլի Ղազարյանն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gagik says:

    Գտնում եմ եթե նման նշանակում լինի ԱԳՆ-ի կողմից ամենահաջողակ կադրային նշանակումն կարելի է համարել.Ժամանակն է գրագետ և բանիմաց մարդկանց նշանակել դեսպաններ

  2. Արմեն says:

    Գուցե վերջապես սկսեց ձևավորվել առկա մտավոր պոտենցիալն օգտագործելու անհրաժեշտության գիտակցությունը:
    Բայց ի դեպ, Ա. Սահակյանը ՀԱԿ-ի անդամ չի եղել, ուստիև “հեռանալու” մասին հիշատակումը ճշգրիտ չէ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930