Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետը պատվիրել էր մինչ Հայրիկյանին «վախեցնելը» «վախեցնել» նախագահի փեսային եւ եղբորը

Հունիս 20,2013 16:27

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հրապարակվեցին ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Դրանք 9-ն են:

Փետրվարի 16-ին, երբ նա լրացուցիչ հարցաքննվել է 6-րդ անգամ, Խ. Պողոսյանը հայտնել էր, որ իրեն եւ Սամվել Հարությունյանին նախագահական ընտրարշավի ժամանակ Վարդան Սեդրակյանն ասել էր, թե պետք է վախեցնել Սերժ Սարգսյանի փեսային. «Ասեց՝ մեքենան պիտի վառեք, լավ կլինի հյուրանոցի մոտ, բենզինի շիշ նետեք, որ ախրանա չլինի: Վարդանն հետո ասաց՝ լավ կլինի Սերժի եղբորը՝ Սաշիկին վախեցնել: Հարմար պահ ընտրեք: Բայց դա հիմա պետք չի, նրա ախրանան ուժեղ է: Նա ասաց՝ հետո կասեմ»:

Դրանից հետո իր գրասենյակում խոսել էր Պարույր Հայրիկյանին վախեցնելու մասին, նաեւ, ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ «ինչ-որ թերթի խմբագրի համար», որից հետագայում հրաժարվել էր, ասելով՝ «պետք չի, էս երկու օրը խելոքացել է»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930