Ճանաչված հոլիվուդյան դերասան, «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի գլխավոր դերակատար Ջոնի Դեփը խոստավանել է, որ մի աչքն ընդհանրապես չի տեսնում, մյուս աչքի տեսողության հետ կապված խնդիրներ նույնպես ունի: Աշխարհահռչակ դերասանը խոստովանել է՝ նա կարճատես է : Այս մասին հայտնում է www.dni.ru-ն՝ վկայակոչելով rbc.ru-ն: «Ամեն ինչ շատ, շատ «մշուշոտ» եմ տեսնում: Ես երբեք էլ լավ տեսողություն չեմ ունեցել»,- ասել է Ջոնի Դեփը:
Հենց այդ պատճոռով 50-ամյա դերասանը չի կարողանում բաժանվել իր օպտիկական ակնոցից եւ լինզաներից: Ջոնի Դեփը պատմել է, որ վատ տեսողության պատճառով դժվարություններ է ունենում աշխատանքի ժամանակ: Օրինակ՝ եթե նա մարմնավորում է ակնոց չկրող հերոսի, հազիվ է կարողանում տեսնել իր դեմքից մի քանի սանտիմետր հեռավորության վրա:
Բացի այդ, դերասանը նաեւ խոստովանել է, որ համարյա ամեն օր մտածում է Հոլիվուդը թողնելու մասին, բայց ոչ հիմա, այլ ոչ հեռու ապագայում: «Ես կարծում եմ՝ քանի որ ես դեռ ունեմ հնարավորություն, ցանկություն, արարելու կայծ, որպեսզի անեմ այն, ինչ հիմա անում եմ, ես պետք է զբաղվեմ դրանով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ջոնի Դեփի այս անկեղծ հայտարարություններին նախորդել է նաեւ նրա նախկին սիրեցյալ՝ Վանեսա Պարադիի անկեղծ հարցազրույցը, որտեղ հայտնի երգչուհին խոսել է իր եւ Ջոնի Դեփի հարաբերությունների մասին: