Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Mongabay. Հազվագյուտ արջատեսակ են նկարել Հայաստանում

Հունիս 20,2013 16:08

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» (ԿԿԱ) նախագծի տեսախցիկը սիրիական արջ է (Ursus arctos syriacus) որսացել Հայաստանի անտառներում, որը Եվասիայի գորշ արջի ենթատեսակներից է: Հայտնում է «Մոնգաբեյ» պարբերականն ու գրում, որ այս նկարահանումը կարևոր է, քանի որ այդ արգելոցում մեկ կամ երկու այդպիսի արջ կարող է լինել, և այդ տեսակը Հայաստանում համարվում է խոցելի:

Արջերի հստակ քանակը անհայտ է ու գնալով պակասում է որսագողության, բնական միջավայրի ոչնչացման և ուտելիքի պաշարների վերացման պատճառով:

Գյուղատնտեսությունն ու հանքերը բնական միջավայրի վերացման պատճառներից են, և վնասելով պտղատու այգիներն ու մեղվի փեթակները՝ արջերը խնդիրներ են ունենում տեղի գյուղացիների հետ: Վայրի բնության և մշակույթի պահպանման ծրագրի (ՎԲՄՊ) տնօրեն Բարբարա Սիբերտն ասում է. «ԿԿԱ-ն կարևոր է, քանի որ մենք արջերի համար տարածքներ ենք տրամադրում, որոնք զերծ են խնդիրներից: Մենք նաև վայրի մրգերի և ընկույզի ծառեր ենք տնկում, որպեսզի արջերին գրավենք ապահով տարածքներ գնալ»:

ՎԲՄՊ տեսախցիկ-թակարդներ է օգտագործում, որպեսզի գնահատի կենդանիների քանակը վայրի բնության մեջ, ու ամեն տարի թվերը համեմատում են՝ հասկանալու կենդանիների թիվն աճում է, թե ոչ: Բացի այդ, եթե տեսախցիկները վիրավոր կենդանիներ են որսում, նշանակում է այդտեղ որսագողությամբ են զբաղվում, ու հուշում են, որ տվյալ տարածքում ավելի մեծ ուշադրություն դարձնեն կենդանիների անվտանգությանը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930