Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը համաձայն է, որ իրավունք չունեն հանդես գալ քաղաքական հայտարարություններով

Հունիս 20,2013 16:03

Հայտարարություն

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության հետ կապված հայտարարության համար:

Վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար  կարևորում  է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները:  Վերահսկիչ պալատի նախագահը ՀՀ Ազգային ժողովում խոսելով  գնումների և շինարարության  ոլորտներում առկա խնդիրների մասին ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին  է առնչվում  ծախսային մասի  մոտ 701 մլրդ դրամը, որ շինարարության  և գնումների ոլորտը համարվում է ռիսկային:

Սա ամենևին չի նշանակում 700 մլրդ դրամի մսխում:

Համաձայն ենք ՀՀ Վարչապետի այն մտքին նաև, որ «Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով»: Այս առումով հարկ ենք համարում մեջբերել Վերահսկիչ պալատի նախագահի 2013 թ. հունիսի 18-ին Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթի այդ հատվածը առանց խմբագրման. « Հիմա ըստ էության ես ուզում եմ խոսել մի քանի խնդիրների մասին, որոնք փորձել եմ համակարգել, որովհետև մոտ  50 պատգամավոր, 188 հարցի միջոցով փորձեցին վեր հանել այն եզրակացությունը, ինչը մենք ներկայացրել էինք Ազգային ժողովին, և շուրջ երեք տասնյակ ելույթներով փորձեցին տարբեր գնահատականներ տալ։ Իհարկե, ես զերծ եմ մնալու քաղաքական ենթատեքստ ունեցող գնահատականներից, զերծ եմ մնալու դրանց այլ որակումներ տալուց, որովհետև ես ասել եմ, որ ՎՊի հաշվետվությունը երբեք քաղաքական դաշտ չպետք է տանել և այս առումով ինձ համար բացարձակ ընդունելի չի և ավելին ասեմ, տարօրինակ է հատկապես մի քանի պատգամավորների կողմից հնչեցրած որոշակի տերմիններ, որոնք բացարձակապես կապ չունեն այս հաշվետվության հետ: «Համատարած թալան»,  «ՎՊ-ն իր հաշվետվության մեջ փորձել է օգտագործել քաղաքական տերմիններ կամ ենթատեքստ է դրել»:

 Հաշվետվությունը ձեր սեղանին է, խնդրում եմ ցույց տալ, թե «համատարած թալան» արտահայտությունը որտեղ է օգտագործված, և քաղաքական ինչ գնահատականներ ենք մենք տվել: Չկա այդպիսի բան և ինձ թվում է, որ որոշ տերմիններ օգտագործելուց  հետո ոմանք  փորձ են անում դրանք ուղղել, սա արդար չէ»:

ՀՀ ՎՊ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երբեք չեմ մտածել, որ կգա մի օր, երբ իմ երկրի իշխանության գլուխ կգան անառակաբարոները:
    Մոտ 10 տարի առաջ, Մերձբալթյան մամուլում շրջանառվեց մի հոդված, որում՛անուն ազգանունով
    ներկայացված էր Լատվիայի Սեյմում մի խումբ միասեռականներ, Սեյմի նախագահի գլխավորությանբ: Երբ կարդացի այդ հոդվածը, մտքումս մտածեցի, որ ինչ լավ է, որ իմ հայրենիքում
    նման բան հնարավոր չէ: Բայց այսօր մտածում եմ, իսկ ինչո՞վ են առավել այսօրվա մեր այլասեռները՝
    Լատվիայի միասեռներից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930