Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերն իսկապես հզոր ուժ է». Հասմիկն ու Լևոնը երջանիկ են

Հունիս 20,2013 16:07

Հասմիկի ու Լևոնի սիրուն շատերն էին դեմ, իսկ պատճառը թերևս  նրանց տարիքային տարբերությունն էր. Հասմիկը 3 տարով մեծ է Լևոնից: «Նույն ընկերությունում էինք աշխատում ու աշխատավայրում հաճախ շփվում միմյանց հետ, բայց ո՞վ կմտածեր, որ մեր հարաբերությունները ժամանակի ընթացքում ավելին կլինեին, քան զուտ գործնականը», – պատմում է Հասմիկը: Բայց օրերից մի օր չէր էլ նկատել՝ ինչպես էր ամեն ինչ փոխվել. «Եկա աշխատավայր, սեղանիս ծաղիկներ էին դրված ու առաջինը որ մտածեցի, այն էր, թե շփոթել են ու ծաղիկներն ինձ չի հասցեագրված, – ասում է Հասմիկը, – հետո ընկերուհիս ծիծաղեց, ու ասաց, թե իբր տեղյակ չէ ով է սեղանին ծաղիկներ դրել»: Այդպես շարունակվեց ևս երեք օր, արդեն սկսել էր անհամբերությամբ շտապել աշխատավայր, բայց դեռ չէր կռահում, թե «hերոսն» ով է. «Այդ օրերին Լևոնը չափից ավելի անտարբեր էր ձևանում, միշտ համակարգչի առջև լուրջ հայացքով նստած էր, դրա համար էլ չէի սպասում իրենից նման բան»: Հինգերորդ օրը ծաղիկներ էլ չկային սեղանին, Հասմիկը տարօրինակ անհանգստություն էր զգում, կարծում էր, չի կարող ամեն ինչ այդպես անցնել, գնալ, մի օր կպարզվի: Եվ օրն այդ հենց հինգերորդ  օրն էր: «Աշխատանքից տուն եմ գնում, ու դիմացս նա է դուրս գալիս նույն ծաղիկները ձեռքին, շատ եմ զարմանում ու չեմ կարողանում հավատալ, որ այդ նա էր ամեն օրս լցնում, – պատմում է Հասմիկը, – բայց ամեն ինչ ի վերուստ էր ծրագրված, մենք պետք է հանդիպեինք իրար»: Սկսեցին ընկերություն անել, թվում էր, թե ամեն ինչ շատ հարթ է, բայց արի ու տես՝ ոչ միայն աղջկա, այլ նաև տղայի ծնողներն էին դեմ նրանց հարաբերություններին, պատճառն էլ տարիքային տարբերությունն էր: Լևոնն ու Հասմիկը երկար բացատրում էին ծնողներին, որ սերն է կարևոր ու այն, որ աղջիկը տղայից մեծ է, թե՝ փոքր, այդքան էլ էական չէ, բայց ոչինչ չէր փոխվում: «Սերն իսկապես հզոր ուժ է, և օգնում է ցանկացած խոչընդոտ հարթել, – ասում է Հասմիկը, – մեր սերն էլ հաղթեց ու որոշեցինք բոլորից գաղտնի գնալ երկրից, մինչև մի օր հասկանան մեզ»: Հայրենիքից երկար բացակայել չկարողացան, հետո նորից վերադարձան ու ծնողների հետ սկսեցին խոսել. «Այս անգամ ամեն ինչ լավ էր, երևի արդեն հասկացել էին, որ մեզ ոչինչ չի կարող բաժանել», – ժպտում է Հասմիկը:

Հասմիկն ու Լևոնը արդեն 3 ամիս է, ինչ ամուսնացել են. «Մենք ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ չենք սխալվել», – նշում է Հասմիկը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Շաղիկ says:

    slaq.am -ին հասաք էլի

    • Արթուր says:

      Որպես օգտատեր հարգում եմ ձեր կարծիքը, բայց թույլ տվեք չհամաձայնել, որովհետև ձեր նշած կայքի հետ ինձ թվումա ոչ մեկ չի կարող համեմատվել որակական <> հատկանիշներով ու մանավանդ հայտնի <> վերնագրերով, որոնք վարկաբեկում են այս կամայն հայտնի մարդու հեղինակությունը: Այն ինչ այս կայքը բազմազան է իր խորագրերով ու նյութերի թեմատիկ բազմազանությամբ, այնպես որ եթե նման նյութերը ձեզ դուր չեն գալիս, կխնդրեմ դրսևորել հանդուրժողականություն և կայքը չվարկաբեկել:

      Հ.Գ. ես կայքի ադմինիստրացիայի հետ ոչ մի կապ չունեմ, ուղղակի չհիմնավորված կարծիքը չեմ հանդուրժում:

  2. Անդրանիկ says:

    Հարգելի Շաղիկ, գուցե Դուք slaq.am -ի հավատարիմ ընթերցողներից եք և քաջատեղյակ այնտեղ տեղադրվող նյութերին, բայց նմանատիպ նյութերը բավականին վաղուց է ինչ տեղադրվում է այստեղ, և դրանց համար ստեղծված է անգամ առանձին բաժին` HUMAN STORY անվանումով, ինչը, կարծում եմ, ինքնին խոսում է բաժնում տեղադրվող ենթադրելի ու տրամաբանական թեմաների մասին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930