Aravot.am-ի հետ զրույցում Ամասիայի տարածաշրջանի բնակիչները բողոքել էին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մոնոպոլիզացրել է խոզաբուծության ոլորտը, ու մարդիկ, ովքեր առեւտրային բանկերից բարձր տոկոսներով վարկեր էին վերցրել, խոզեր գնել, թանկ գնով կեր առել, մսի մթերման ժամանակ կանգնել են փաստի առջեւ` ստիպված են եղել էժան գնով վաճառել` կուտակելով հավելյալ պարտքեր: Երեկ այդ տարածաշրջանից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեցինք` ինչ-որ բան պատրաստվո՞ւմ է անել: «Չեմ իմանում, տեղյակ չեմ: Եթե ըտենց եղավ` ես Սամվել Ալեքսանյանի հետ կխոսեմ»,- ասաց Աղաբաբյանը:
Կարդացեք