Լրահոս
Օրվա լրահոսը

«…Մնում է ցավակցել պարոն Հայրիկյանին». Սիրունյան իրավաբանական գրասենյակ

Հունիս 20,2013 15:54

«Պարոն Հայրիկյանը ոչ մի տեղ չունի մտավախ լինելու Սիրունյանի հայտարարությունից: Փաստաբանը իրավասու է պահանջել փաստացի ապացույցները: Եթե դատաբժիշկը եզրակացության մեջ գրել է, որ չի տեսել վերքը, իսկ Սիրունյանը արձանագրում է, դա չի նշանակում, որ Սիրունյանն է իրենից հորինում եւ նման կերպով փաստաբանին հակադարձել ոչ միայն քաղաքական գործչի, այլեւ քաղաքակիրթ մարդու պահվածք չէ»,- Aravot.am-ին ասաց «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իզաբելլա Աբգարյանը` ի պատասխան Պարույր Հայրիկյանի՝ NEWS.am-ին ասածների:

Նա տարօրինակ է համարում այն, որ «Փոխանակ Հայրիկյանի կողմը պահանջի, որ ապացուցվի, որ հենց այդ մարդիկ են, որովհետեւ, եթե իսկապես եղել է մահափորձ, նրանք պետք է հետաքրրքված լինեն, որ իրական պատվիրատուն պատժվի , բայց նրանց դուր է գալիս այդ վարկածը ու համակերպվել են այն մտքի հետ, որ Վարդան Սեդրակյանը կապ ունի»:

Անդրադառնալով Սիրունյանի հասցեին ուղղված Հայրիկյանի մեղադրանքին, թե. «Այստեղ ինքը ցույց է տալիս, որ ընդհանրապես հանցագործների դաշնակիցներից է, իրական հանցագործությունը կատարողներից», Ի. Աբգարյանն ասաց. «Եթե իսկապես այդպես է կարծում, մնում է նրան ցավակցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930