Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տրանսպորտը կթանկանա՞

Հունիս 20,2013 15:51

Գազի գնի բարձրացման դեպքում արդյոք կթանկանա նաեւ տրանսպորտը։ Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների այս հարցին՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանն ասաց. «Ես տրանսպորտի փոխնախարար եմ, բայց այդ ոլորտը չեմ համակարգում, բայց գիտեք, որ տրանսպորտի վառելիքը գազն է…»:

Բեգլարյանը նշեց, որ տրանսպորտի գների բարձրացման հարց նախարարությունում առայժմ չի քննարկվել, եւ ինքը չի կարող ենթադրություններ անել։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ տրանսպորտի գինը մրցույթի ժամանակ է հայտարարվում, իսկ մրցույթի իրականացման հիմքում նշված է. «Եթե վառելիքի, պահեստամասի զգալի թանկացում է լինում, ապա կարող է փոխադրողը դիմել եւ մրցութային հանձնաժողովը պարտավոր է քննարկել դա: Հիմա քննարկման փուլում է, ինչ ասեմ»:

Բեգլարյանը նաեւ կարծիք հայտնեց որ տրանսպորտն, այնուամենայնիվ, չի թանկանա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930