Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանի կյանքում չկա մի կին, որին վիրավորած լինի (Տեսանյութ)

Հունիս 20,2013 15:50

Այսօր կառավարության նիստից հետո տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը շենքը լքելուց առաջ, մուտքի մոտ պատասխանելով ՎՊ-ի բացահայտումների վերաբերյալ մի քանի հարցերին, զարմանքով դիմեց մի քանի լրագրողների. «Էլ հարցեր չկա՞ն, էն որ ես կնոջը վիրավորել եմ»:

Խոսքը «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակման մասին է,, ըստ որի, Գագիկ Բեգլարյանն իրեն դիմած մի կնոջ վիրավորել է, ասելով` «Շան պես հաչում ես»:

Այս առնչությամբ պարոն Բեգլարյանն ասաց, որ ինքը երբեք որեւէ կնոջ, նույնիսկ մանկապարտեզում որեւէ աղջնակի չի վիրավորել. «Ես ուզում եմ բոլորիդ ասել՝ ես իմ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել, չեմ վիրավորել, անգամ եթե այդ կինը լինի խելագար: Եթե վաղը հայտնաբերվեն մարդիկ, որ ասեն՝ ես մանկապարտեզում վիրավորել եմ աղջնակի 47 տարի առաջ, չհավատաք, որովհետև ծնվածս օրվանից ես կանանց չեմ վիրավորում»:

Հարցին, իսկ եթե կանայք ձեզ նյարդայնացնում են, ինչ եք անում, պարոն Բեգլարյանն ասաց` «Կանայք ինձ չեն նյարդայնացնում»:

Նախարարի խոսքերով` «Իմ ամբողջ կյանքում չի գտնվի մի կին, որ կասի ես իրեն վիրավորել եմ»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930