Այսօր խորհրդարանն ավարտեց հունիսի 17-ից մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ սպառելով օրակարգը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Համաձայն վերջինիս, հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45 հազար դրամ՝ գործող 35 հազարի փոխարեն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այս փոփոխությունը տարածվելու է շուրջ 160 հազար աշխատողների վրա, որոնց աշխատավարձերը 35 հազար դրամից մինչև 45 հազար դրամի միջակայքում են: Նրանցից 90 հազարը ոչ պետական սեկտորի աշխատողներ են, 70 հազարը՝ պետական: Ընդ որում՝ այս անձանցից շուրջ 60 հազարը ստանում է 35 հազար դրամ աշխատավարձ:
Այս փոփոխության արդյունքում, ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով լրացուցիչ կպահանջվի 3,7 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամը՝ պետական հատվածի աշխատողների, 1,2 մլրդ դրամը՝ համայնքային աշխատողների համար, ինչը կփոխհատուցվի պետբյուջեից:
2014թ.-ի հունվարի 1-ից կբարձրացվեն պետական կառավարման համակարգի բոլոր աշխատողների աշխատավարձերը, ինչը ենթադրելու է շուրջ 50 մլրդ դրամի լրացուցիչ ծախս:
Կարդացեք նաև
Խորհրդարանն ի գիտություն ընդունեց նաեւ Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվությունը: Հիշեցնենք, որ այն արժանացավ ոչ միայն ընդդիմադիրների այլեւ՝ ՀՀԿ-ականների բուռն քննադատություններին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Օրինակ էս կառավարությունը էլ ինչ անի, որ մեր ժողովուրդը չդժգոհի: Դժգոհ մարդիկ ենք էլի: