Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Էլբակյան. «Սերը նմանեցնում է բոլոր մարդկանց» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 20,2013 15:31
PrevPhoto
NextPhoto

Ջոն Պրիստլիի «Սկանդալային պատմություն միստր Քեթլի եւ միսիս Մունի միջեւ» հայտնի գործը Արմեն եւ Աննա Էլբակյանները նորովի են բեմադրել: «Էդգար Էլբակյան» թատրոնում երեկ «Թռցրու ինձ լուսին» ներկայացման պրեմիերային նրանց հաջողվեց հուզել դահլիճին:

Aravot.am-ի հետ զրույցում Աննա եւ Արմեն Էլբակյաններն ասացին, որ հիսունականներին ստեղծված այս գործն այսօր էլ արդիական է. շոշափվում են մարդու ներքին ազատության, ռեժիմի դեմ պայքարի, սիրո, քո ներսում «երեխային» բացահայտելու ու այլ թեմաներ: Գլխավոր հերոսի Ջոն «Ազատ ճայի» (Արմեն Էլբակյան) ձեւակերպմամբ, սերը միակ հատկանիշն է, որը նմանեցնում է աշխարհի բոլոր մարդկանց:

Արմեն Էլբակյանը նշեց, որ ներկայացումը կառուցված է իմպրովիզացիաների վրա. «Ամեն անգամ խաղալիս յուրօրինակ jam session ենք անում»:

Աննա Էլբակյանն (միսիս Մուն) էլ հավելեց, որ «Թռցրու ինձ լուսին»-ը իր եւ Արմեն էլբակյանի երկրորդ համատեղ ռեժիսորական աշխատանքն է`«Ուշացած թռչունից» հետո: Ներկայացման ուղերձը՝ բոլոր տեսակ կապանք-կաղապարներից ազատագրումն է::

Ներկայացման մեջ ներգրավված են Լիլի Էլբակյանը, Դավիթ Գասպարյանը, Հակոբ Հակոբյանը, Ստեփան Շահինյանը, Ռուբեն Աբրահամյանը, Համո Ադիյանը: Պիեսը հայերեն է թարգմանել թատերագետ Տիգրան Քելեմյանը: Նկարչական ձեւավորումը Արթուր Հարությունյանինն է:

Ներկայացման մասին ավելի մանրամասն՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930