Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն իր քայլերով նպաստում է պատերազմին». Անդրիաս Ղուկասյան

Հունիս 20,2013 15:17

«Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի ռազմական պատրաստվածությանը: Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի: Եվ պատրաստվում է պատերազմ սկսել այն ժամանակ, երբ Հայաստանը արտագաղթի հետեւանքով կգտնվի ամենաթույլ վիճակում, իսկ այդ վիճակին Հայաստանը կհասնի 2-3 տարում»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը` անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի կողմից հրապարակված 2012-ին Ադրբեջանին վաճառված զենքի եւ ռազմական տեխնիկայի ցանկին:

Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինության Ռեգիստրին Ռուսաստանի կողմից ներկայացված 2012 թվականի զեկույցի, 2012-ին Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել ուղղաթիռներ, հրետանի եւ հակաօդային պաշտպանության համակարգեր, ներկայացրել է 8 հարվածային ուղղաթիռ եւ խոշոր տրամաչափի 18 հրետանային համակարգ: Բացի այդ« Ադրբեջանին է վաճառվել հրթիռներ արձակող 200 սարք եւ կից 1000 հրթիռ:

Պարոն Ղուկասյանի խոսքերով, 2-3 տարի հետո Ադրբեջանն ունենալու է անհրաժեշտ սպառազինությունը. «Որ ռազմական ճանապարհով փորձի այս տարածաշրջանում առաջացնել ռազմական խիստ լարվածություն: Այն, որ զենքի մատակարարումը Ադրբեջանին դարձնում է ամենազինված երկիրը Հարավային Կովկասում: Ռուսաստանն իր քայլերով նպաստում է այդ պատերազմին»:

Քաղաքագետի խոսքերով, Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր չէ եւ առհասարակ ռազմավարական ոլորտում դաշնակից չէ. «Հայաստանը Ռուսաստանի լծի տակ գտնվող երկիր է, որտեղ քրեաօլիգարխիկ համակարգը օգտագործում է պատերազմային վիճակը Հայաստանում իր` այստեղ իշխանությունը վերարտադրելու համար: 2-3 տարի հետո Ադրբեջանը Հայաստանից առնվազն ավելի լավ պատրաստված է լինելու պատերազմի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930