Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդիկ չընդունեցին բռնությունը զսպող օրենքը

Հունիս 20,2013 15:09

IMG_1946 IMG_1938«Ընտանեկան բռնության մասին» օրենքը չընդունվեց, համարեցին հակասահմանադրական, որովհետեւ մեծամասնությունը տղամարդիկ են այդ որոշումը կայացրել: Երեւի վախեցել են, որ մի օր էլ իրենք այդ օրենքի տակ կընկնեն»,-այսօր կառավարության շենքի մոտ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կազմակերպության անդամ Մամիկոն Հովսեփյանը:

Ակցիայի մասնակիցները նամակ էին բերել կառավարություն, որպեսզի հանձնեին ՀՀ վարչապետին: Ըստ ակցիայի մասնակիցների, օրենքի ընդունումը շատ կարեւոր է, քանի որ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն ավելանում են. «2012 թվականին ընտանեկան բռնության 766 դեպք է արձանագրվել, 5 կին մահացել է, իսկ 12 երեխա, փաստորեն, ծնողազուրկ դարձել: Մեր նամակի տակ ստորագրել են նաեւ բազմաթիվ սփյուռքահայեր, բոլորն էլ գիտակցում են, որ սա անհրաժեշտ օրենք է, որը զսպող մեխանիզմ կլինի բռնության դեմ»:

Մամիկոն Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե անգամ օրենքը հակասահմանադրական դրույթներ էր պարունակում, ապա կարելի էր ուղղակի այդ կետերը փոփոխել եւ համապատասխանեցնել: Սահմանադրությանը, մինչդեռ գերադասեցին ուղղակի մերժել այն: Կոալիցիայի անդամ Աննա Նիկողոսյանն էլ Aravot.am-ին ասաց, որ ՀՀ կառավարությունը միջազգային պարտավորություններ ունի, ուստի պետք է ընդունի այս օրենքը. «5 տարի աշխատանքային խումբն աշխատել է այս օրենքի վրա, ոստիկանությունից, սոցապ նախարարությունից եւ այլ գերատեսչություններից մասնագետներ են եղել, այսինքն, եթե ինչ-որ կետ սխալ էր, պետք է ուղղակի դա շտկել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930